Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 19-ին ընդունել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։
Հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի Հանրապետության գլխավոր դատախազի պաշտոնակատար Արամայիս Ավագյանը, քննարկվել են հայկական երկու հանրապետությունների համապատասխան գերատեսչությունների փոխգործակցությանն առնչվող մի շարք հարցեր:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/60724