Իրանի առողջապահության նախարարությունը հաստատել է երկրում կորոնավիրուսով վարակման երկու դեպք: Այս մասին հայտնում է երկրի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալիի Ռաբիին:
Twitter-ի իր միկրոբլոգում նա գրել է, որ ավելի վաղ Կում քաղաքում կորոնավիրուսով վարակման կասկածով մի քանի դեպք է արձանագրվել, դրանցից երկուսը հաստատվել է: Նա նշել է նաև, որ բոլորը մեկուսացված են:
VERELQ-ը հիշեցնում է, որ փետրվարի 19-ի, 00:00-ի դրությամբ Չինաստանում մոլեգնող նոր կորոնավիրուսը դարձել է 2011 մարդու մահվան պատճառ: Վարակվածների թիվն արդեն անցել է 75 հազարը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/60714