Ես չէի ուզենա գերագնահատել Մոսկվայի ու Անկարայի միջև առկա կոնֆլիկտայնության մակարդակը: Ռուս-թուրքական հարաբերություններում կուտակված դրական ներուժը գերակշռում է բացասականին: Այդ մասին փետրվարի 19-ին հայտարարել է արևելագետ Վիտալի Նաումկինը:
Նա նշել է, որ առկա են լուրջ տնտեսական նախագծեր երկրների միջև՝Ակկույու ատոմակայան, Թուրքական հոսք գազամուղ, ռազմա-տեխնիկական համագործակցության առումով՝C-400 գնումն Անկարայի կողմից Մոսկվայից:
Ըստ նրա, Թուրքիան Էրդողանի շուրթերով հայտարարում է, որ չի ցանկանում հակամարտություն ՌԴ-ի հետ:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/60694