Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին նշանակվել է երկրի Ազգային անվտանգության խորհրդի ղեկավար:
Այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան:
Նշենք, որ Գոմելաուրին զբաղեցնում է ներքին գործերի նախարարի պաշտոնը: Վարչապետի խոսքով, Վախթանգ Գոմելաուրին այդ պատասխանատու պաշտոնին նշանակվել է համատեղությամբ:
VERELQ-ը հիշեցնում է, որ մինչ վերջերս Անվտանգության խորհուրդը գլխավորում էր Լևան Իզորիան, որը նշանակվեց Գերմանիայում Վրաստանի դեսպան:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/60684