ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 20-22-ին մեկնում է Մոսկվա՝ մասնակցելու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստին:
Կառավարությունից տեղեկանում ենք, որ պատվիրակության կազմում են ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, Էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը, ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը, Մհեր Գրիգորյանի խորհրդական Հովհաննես Ազիզյանը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/60671