Արցախի հետ բջջային կապի ռոումինգ ծառայության սակագները դարձյալ կնվազեն. նախարար

ԱՀ նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպմանը քննարկել ենք ռազմարդյունբերության համալիրի զարգացման վերաբերյալ մի շարք հարցեր:


Այս մասին «Արցախպրես»-ին ասել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը՝ նշելով, որ Արցախում կան ընկերություններ, որոնք ռազմարդյունբերության ուղղությամբ բավականին լավ պոտենցիալ ունեն:


«Մենք այսօր ծանոթացել ենք այդ ընկերությունների ունեցած հնարավորություններին և քննարկել, թե ինչպես կարելի է որևէ կերպ աջակցել և համագործակցել»,-հավելել է նախարարը:


Նա ընդգծել է, որ ԱՀ նախագահի հետ քննարկել են նաև բարձր տեխնոլոգիական ոլորտին առնչվող մի շարք հարցեր՝ մասնավորապես, կապի հասանելիության զարգացման ծրագրերը և դրանց հեռանկարները: Խոսելով Արցախի հետ բջջային կապի ռոումինգ ծառայության սակագների մասին՝ Արշակյանն ասել է, որ պայմանավորվածություններն արդեն իսկ ձեռք են բերվել, և 2019 թվականին գների նվազում եղել է:


«2020 թվականի հուլիսի 1-ից Արցախի հետ բջջային կապի ռոումինգ ծառայության սակագները դարձյալ կնվազեն։ Արցախի օպերատորը բավականին մեծ ներդրումային ծրագիր ունի այս տարվա համար: Նա հետևողականորեն աշխատանքներ է իրականացնում ենթակառուցվածքները զարգացնելու ուղղությամբ, որը համացանցի հասանելիության առումով ավելի լայն հնարավորություն կտա ԱՀ բնակչությանը»,-տեղեկացրել է նախարարը:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/60656