Լարսի ճանապարհը բաց է. ռուսական կողմում կուտակված է 1000 բեռնատար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից եւ ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:


ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկության համաձայն՝ ռուսական կողմում կա կուտակված մոտ 1000 բեռնատար ավտոմեքենա:


Վարորդներին խորհուրդ է տրվում երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/60583