Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է արել՝ տեղեկացնելով, որ երեկ` փետրվարի 17-ին, կառավարությունում քննարկման արդյունքներով կայացվել են մի շարք կարևոր, այդ թվում՝ կադրային որոշումներ:
«Այս ֆոնին՝ հարկ եմ համարում ընդգծել, որ 2019 թվականին բանակում արձանագրված մահվան դեպքերի պատմական մինիմում ենք ունեցել: Եւ մեր խնդիրն է այս դինամիկան պահպանել:
Սրա համար, սակայն, կարեւոր եմ համարում բանակի շուրջ նյարդային մթնոլորտի բացառումը: Չկա բանակ-հասարակություն բաժանում: Մենք մեկ մարմին ենք, մեկ ընտանիք, մեկ օրգանիզմ: Եւ մենք կհաղթենք:
Փա՛ռք Հայոց փառապանծ բանակին»,- գրել է Փաշինյանը։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/60580