Մամուլ. Պիտի բացատրեն՝ սա Նիկոլ Փաշինյանի լինել-չլինելու հանրաքվեն է

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» թերթը գրում է. «Ապրիլի 5-ին կայանալիք Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը պաշտոնապես մեկնարկեց երեկ։ «Այո»-ի ճամբարում արտաքուստ լռություն էր, կիրակի ՔՊ վարչության նիստում որոշել են բացահայտ քայլ չանել, քանի դեռ չի ձեւավորվել «ոչ»-ի ճակատը, որ հասկանան՝ ինչ մարտավարություն որդեգրեն։ Սակայն որոշվել է ռեյտինգայինով ընտրված պատգամավորներին պատվիրակել մարզային հանդիպումները, որ գնան, իրենց ընտրողներին բացատրեն՝ «սա Նիկոլ Փաշինյանի լինել-չլինելու հանրաքվեն է»։ Երեկ նույնպես խմբակցության նիստ է հրավիրվել եւ պատգամավորներին ասվել է, որ հնարավորինս զգույշ լինեն իրենց հայտարարություններում, ավելի շատ գործեն, քան խոսեն։ Իսկ «ոչ»-ի ճակատը կձեւավորվի այսօր։ Ճակատում ներգրավված են բացառապես իրավաբաններ, համակարգողն «Իրավական ուղի» ՀԿ նախագահ Ռուբեն Մելիքյանն է»:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ փակ հանդիպումից: Մասնավորապես, հանդիպումը նախաձեռնվել է հենց Փաշինյանի կողմից, որը ցանկացել է քննարկում ունենալ արդեն երեկվանից պաշտոնապես մեկնարկած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավի շուրջ: Մեր տեղեկություններով՝ հիմնական քննարկվող հարցը հենց քարոզարշավի ընթացքն է եղել՝ շտաբների ձեւավորումը, քարոզչություն իրականացնողները եւ դրանց ձեւերը, այսինքն՝ թե ինչպես պետք է տանել «այո»-ի քարոզը: Հայտնի էր, որ հիմնական գործող անձինք Սուրեն Պապիկյանը, Սիփան Փաշինյանը եւ Հակոբ Սիմիդյանն էին լինելու, բայց երեկ պարզվել է, որ քարոզչությանն ակտիվ ներգրավվելու են նաեւ մարզպետները եւ վարչական շրջանների ղեկավարները: Հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ ինքը եւս մասնակցելու է քարոզարշավին, կհստակեցվի` ինչ գրաֆիկով եւ ձեւաչափով, եւ կոչ է արել ակտիվ նախապատրաստվել: Եվ ուշագրավ է, որ բոլոր վարչական շրջանների ղեկավարները զբաղվելու են քարոզարշավով, բացի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Կարապետյանից. նրան թույլ չեն տվել: Հիշեցնենք, որ Դավիթ Կարապետյանը Երեւանի փոխքաղաքապետի պաշտոնը լքած Հայկ Սարգսյանի մորաքրոջ թոռն է եւ վերջինիս «հոպար» է ասում: Ըստ ամենայնի, այս հանգամանքն է պատճառ դարձել, որ Կարապետյանին մեկուսացնեն հանրաքվեի աշխատանքներից»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Դեռ մոտ մեկ տարի առաջ մամուլում գրվեց, որ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի պաշտոնավարման ժամկետը հաջորդ տարի՝ 2020-ին, ավարտվում է, եւ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը երազում է այդ պաշտոնին գնալու մասին։ Նաեւ դրանով է բացատրվում նրա «լուռ» պաշտոնավարումը։ Մեր աղբյուրներն ասում են, որ այդ գործը մոտ է գլուխ գալուն։ Մոտ մեկ ամսից լրանում է Ջավադյանի պաշտոնավարման ժամկետը, եւ, ըստ ամենայնի, այդ պաշտոնում կնշանակվի Մհեր Գրիգորյանը։ Իսկ նրան փոխվարչապետի պաշտոնում կփոխարինի տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը։ Մանավանդ՝ եթե «այո»-ի քարոզարշավը հաջող ընթանա, նրա նշանակմանը ոչինչ չի խանգարի»:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Բանակում տիրող իրավիճակի մասով երեկ ուժային կառույցների ղեկավարների խորհրդակցություններն ու քննարկումները հաջորդեցին մեկը մյուսին: Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը երեկ՝ գործուղումից վերադառնալուց հետո, նախարարությունում ժողով է հրավիրել, որից հետո շտապել է կառավարություն՝ ՀՀ վարչապետի հետ հանդիպման: Նիկոլ Փաշինյանի հետ փակ հանդիպումից «Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, Փաշինյանն իր մոտ ներկա պաշտոնյաներին առանձին-առանձին իրենց կողմից թույլ տված բացթողումների մասով նկատողություններ է արել: Բոլորը, գլուխները կախ, լսել են: Տեղեկացանք, որ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը վարչապետին ներկայացրել է բոլոր դեպքերը մեկ առ մեկ՝ նշելով, որ մեկը մյուսի հետ կապ չունեն: «Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ վարչապետի հետ հանդիպումից հետո նախարար Տոնոյանը ՊՆ-ում կտրուկ քայլերի է գնալու, եւ ՊՆ վարչություններից մեկի պետի մասով կոնկրետ որոշում կա. նա կազատվի պաշտոնից: Բացի այդ, երեկ «Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ հայտնի դարձան փետրվարի 14-ին ճակատի շրջանում կրակոցի հետեւանքով մահացած սպա Հայկ Ասրյանի դեպքից: Պարզվում է` նա մինչեւ դիրքեր բարձրանալը գնացել է հոգեբանի մոտ, բայց դա չի խանգարել, որ զենքը տան նրան ու դիրք բարձրացնեն: «Ժողովուրդ» օրաթերթը ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից հետաքրքրվեց դեպքի հանգամանքներից, վերջինս պատասխանեց. «Քննություն է կատարվում, այլ բան հայտնել չեմ կարող»:


«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի հետ: Դավթյանը վարչապետին է ներկայացրել իր հրաժարականի դիմումը, բայց վարչապետը հրաժարվել է ստորագրել այն: Սակայն չի բացառվում, որ առաջիկայում այդ պաշտոնում նշանակվի նոր մարդ»:


«Փաստ» թերթը գրում է. «Զինված ուժերում վերջին շրջանում գրանցվող միջադեպերի վերաբերյալ Արցախի Հանրապետության ՊԲ-ում նախօրեին ռազմական խորհրդի նիստ է կայացել: Ճիշտ է՝ պաշտոնական հաղորդագրությունում ընդհանուր ձեւակերպումներով տեքստ էր ներկայացվել, սակայն, ըստ «Փաստ» թերթի աղբյուրների, հանդիպումը մոտ 4 ժամ է տեւել: Մինչ այդ, ՊԲ-ն մի քանի այլ ձեւաչափով եւս (ոչ պաշտոնական) քննարկումներ է իրականացրել: Այս օրերին ՊԲ են հրավիրվում տարբեր խմբեր՝ հոգեբաններ, նախկին բարձրաստիճան զինվորականներ, տարբեր ոլորտի մասնագետներ, որոնք կարող են որեւէ կերպ նպաստել առկա վիճակի լիցքաթափմանը: Բանակի հրամկազմի հետ խորհրդակցությունների շարք է անցկացնում նաեւ Արցախի նախագահը»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախում խաղաղ պայմաններում զոհերի վիճակագրությունը մտահոգում է նաեւ իշխանություններին։ Երեկ Նիկոլ Փաշինյանը խորհրդակցություն էր հրավիրել ուժայինների մասնակցությամբ՝ քննարկելու վերջին շրջանում բանակում տեղի ունեցող դժբախտ պատահարները։ Մասնակցել են նաեւ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ու ԶՈՒ շտաբի պետ Արտակ Դավթյանը։ Իսկ այսօր ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի, պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովներն են հրավիրել շտաբի պետ Արտակ Դավթյանին։ Հարցի շուրջ անցկացնելու են համատեղ աշխատանքային փակ քննարկում, իսկ մի քանի օր անց էլ հրավիրելու են Դավիթ Տոնոյանին»:


«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «Գտնվելով բարդ աշխարհաքաղաքական տարածաշրջանում եւ արեւելյան սահմանների ողջ երկայնքով ունենալով ոչ պատերազմ-ոչ խաղաղություն լիճակը՝ Հայաստանում միշտ էլ պաշտպանության եւ անվտանգության հարցերին առաջնայնություն է տրվել: Այդ նպատակներին ուղղված ամեն տարվա բյուջետային հատկացումների ավելացումը եւ ժամանակակից սպառազինության ձեռքբերումը անհրաժեշտ ու կարեւոր քայլեր են, բայց կատարյալ ու անխափան պաշտպանական համակարգ ունենալու համար անհրաժեշտ է պարբերաբար թարմացնել եւ կատարելագործել աշխատանքին նպաստող մեխանիզմները, պետական մարմինների փոխգործակցության համակարգը, ինչպես նաեւ գտնել ժամանակի պահանջնրը բավարարող նոր լուծումներ: Պաշտպանական համակարգի մարտունակությունն ապահովելու համար անվտանգության միջոցների եւ մեխանիզմների արդիականացումն անհրաժեշտություն է: Պարենային անվտանգության հարցերի լուծումն առանձնակի կարեւորություն ունի այն երկրների համար, որոնք չունեն առաջնային անհրաժեշտության ապրանքների սեփական արտադրություն: Հայաստանը դասվում է հենց այդ երկրների շարքին: Անվտանգության համար անհրաժեշտ միջոցների եւ պարենամթերքների հիմնական մասը հանրապետությունում չեն արտադրվում եւ ենթակա են ներմուծման, իսկ ներմուծում իրականացնում են գլխավորապես մասնավոր ընկերությունները: Հետեւաբար, օրինաչափ պահանջ է առաջանում պաշտպանական խնդիրներ լուծող կարգավորումներում ներգրավել նաեւ տնտեսության մասնավոր հատվածին: Ազգային ժողովում նախորդ շաբաթ քննարկվեց եւ առաջին ընթերցմամբ միաձայն ընդունվեց «Նյութական պահուստի մասին» օրենքը, որում ընդգրկված են ժամանակի պահանջներին բավարարող այս բոլոր կարգավորումները: Օրենքի առանցքային դրույթներով նախատեսվում է պետական նյութական պահուստների ձեւավորմանը մասնակից դարձնել առաջնային նշանակության ապրանքներ՝ էներգակիրներ, հացահատիկ, շաքար, բուսական յուղ ներմուծող մասնավոր ընկերություններին: Վերջիններիս վրա կդրվի նաեւ ռազմավարական պաշարների պահուստը ձեւավորելու պարտականություն: Պետական արագ արձագանքման եւ զորահավաքային պահուստները կհամալրի պետությունը, եւ այն կհամարվի պետական սեփականություն»:


«Իրատես» թերթը գրում է. «Հանրաքվեին մասնակցել չցանկացող Գագիկ Ծառուկյանն օրերս, մեր տեղեկություններով, հանդիպել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին: Թե որն է եղել նրա հանդիպման պատճառը, մեզ չհաջողվեց ճշտել: Սակայն ակնհայտ է, որ ընդդիմադիր ուժ ստեղծելու ցանկություն հայտնած Վանեցյանի հետ հաստատ «իշխանահաճո» զրույցների համար չէ, որ Ծառուկյանը նրա դուռն է գնացել: Նույն աղբյուրի պնդմամբ, ԲՀԿ առաջնորդը հայտնվել է անհարմար իրավիճակում. մի կողմից չի կարող բացահայտ պատերազմել Փաշինյանի հետ, քանի որ հարկային ստուգ•ումները նոր, «ահասարսուռ» թափ կհավաքեն, հին գործարքները ջրի երես դուրս կգան, մյուս կողմից էլ չի ցանկանում իշխանության քայլերին մասնակից դառնալ: Մնում է դեմքով ընդդիմադիր լինել, հոգով՝ անհասկանալի մի բան՝ ոչ իշխանություն, ոչ այլընտրանք, ոչ էլ կարգին ընդդիմություն»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Օրերս համացանցում շրջանառվող «լուսանկար-հիթը», որտեղ Մյունխենում գտնվող Նիկոլ Փաշինյանը Մոլդովայի նախագահ Դոդոնի հետ հանդիպմանը զարմացած նայում է իր ձեռքի գրիչին ու կարդում «ֆիրման», նույն «Կառլոֆֆ» ֆիրմայից է, որը նրան նվիրել էր Հրայր Թովմասյանը։ «Չեմ կարծում, որ զուգադիպություն է, քաղաքականության մեջ մանրուքներ չկան, մի մոռացեք, որ Հրայրը երկար ժամանակ համագործակցել է Գերմանիայի միջազգային համագործակցության կազմակերպության` GIZ-ի փորձագետ է եղել, այցելել է Գերմանիա, 2019-ին Գերմանիայի ՍԴ նախագահն էր Հայաստանում, ընդունեց նաեւ Նիկոլ Փաշինյանը»,- պատմեց մեր աղբյուրը: Կարծում եք` գերմանական կողմը մեսի՞ջ էր փոխանցում Նիկոլին։ «Չգիտեմ, գերմանացիներին հարցրեք»:


«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես երեւում է, Գերմանիա կատարած այցը, մեղմ ասած, հարթ չի ընթացել Նիկոլ Փաշինյանի համար։ Եվ խոսքը միայն Ալիեւի հետ «մենամարտի» մասին չէ, որի վերաբերալ կարծիքները միանշանակ չեն։ Առաջին հերթին իշխանությունն ուզում էր ցույց տալ, թե Փաշինյանը վայելում է Եվրոպայի լիակատար աջակցությունը, սակայն այս նպատակը փաստացի հնարավոր չեղավ ապահովել։ Մասնավորաբար, դիվանագիտական մեր աղբյուրները փոխանցում են, որ Բեռլինում կայացած առանձնազրույցի ժամանակ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը բազմաթիվ հարցեր է ուղղել Հայաստանի վարչապետին`Ռոբերտ Քոչարյանի գործի վերաբերյալ։ Հարցերն այնքան բազմաթիվ ու առարկայական են եղել, որ Փաշինյանը սկզբից զարմացել, ապա նյարդայնացել է, առավել եւս, որ հարցերի դիվանագիտական ձեւակերպումներում անթաքույց քննադատական հնչերանգներ են եղել։ Ըստ նույն աղբյուրների, Մերկելն ընդգծել է, որ Քոչարյանի գործը քաղաքական հետապնդման տպավորություն է թողնում, եւ եթե մոտակա մեկ-երկու ամսում Հայաստանի իշխանությունները հստակ ու սպառիչ պատասխաններ չտան բարձրացված հարցերին եւ չփարատեն բոլոր կասկածները, ապա Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը ստիպված է լինելու առաջնահերթության կարգով ներառել հարցը երկկողմ հարաբերությունների օրակարգում»:


«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Կառավարության նամակների բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանը ՌՈ պետ Արթուր Բաղդասարյանի բաջանաղն է, եւ այս տարիներին ՌՈ պետի հետ կապված ինչքան նամակ որ ուղարկվել է կառավարություն, վարչապետներին չի հասել հենց Ղազարյանի թեթեւ ձեռքով։ Ավելին՝ Ալեքսանդր Ղազարյանը այդ նամակները հետ է ուղարկել Արթուր Բաղդասարյանին, որն էլ պատժել է դրանց հեղինակներին։ Մեր տեղեկություններով՝ դեպք է եղել, որ Նիկոլ Փաշինյանին ՌՈ-ում տիրող բարքերի մասին նամակ գրելու համար հեղինակի դեմ շինծու քրեական գործ են հարուցել եւ ենթարկել հետապնդումների, մինչեւ նամակի հեղինակը հայտնվել է հոգեբուժարանում»։


«Ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ ՀՀԿ խորհրդից դուրս գալու դիմում է ներկայացրել նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը: ՀՀԿ խորհրդի կազմը այս պահին հասանելի չէ կուսակցության կայքում, այն մշակման փուլում է: Պատճառն այն է, որ խորհրդի անդամների մեծամասնությունն այլևս այդ կուսակցության անդամ չէ, իսկ դա նշանակում է, որ խորհուրդը, որպես այդպիսին, գոյություն չունի»:


«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե ԿԳՄՍ փոխնախարար Արեւիկ Անափիոսյանի տան գողոնը բավականին ապշեցնող, միաժամանակ տպավորիչ է եղել, ինչն էլ հենց դարձել է նրա հրաժարականի հիմնական պատճառը: Որոշ աղբյուրների փոխանցմամբ, նրա տնից գողերը տարել են հարյուր հազարավոր դոլարներ, որոնց ծագման «գաղտնիքն» էլ հայտնի է դարձել իշխանություններին, մասնավորապես Նիկոլ Փաշինյանին: Ըստ օդում կախված լուրերի` կապ է ունեցել ԿԳՄՍ-ին տրված գրանտների հետ: Առերեւույթ դրսում սովորելու պատրվակով փոխնախարարի պաշտոնը թողած Անափիոսյանի «թասիբին» կանգնել են սորոսականները, որոնք ամեն ինչ արել են, որ վերջինս «անպայման» մեկնի արտասահման` «կրթություն» ստանալու»:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երեւանում՝ Վարդան Մամիկոնյանի արձանի հարեւանությամբ՝ բնակչության շրջանում հայտնի Օղակաձեւ այգում, օրեր առաջ տեխնիկա է աշխատել: Այս մասին ահազանգում է Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը: Նա տեղեկություն ունի, որ այդ տարածքում վտանգավոր թափոնների վայր է հիմնվում։ Նախ՝ քաղաքապետը տարօրինակորեն կամ զավեշտալիորեն տեղյակ չէր, թե իր քթի տակ ինչ է կատարվում Կենտրոն վարչական շրջանում՝ այգու տարածքում՝ մանկական խաղահրապարակի մոտ: Պարզվեց, որ լուծարման գործընթացում գտնվող «Կենտրոն կանաչապատում» ՓԲԸ-ի ոչ միայն աշխատողները, այլեւ տնօրեն Ռուբեն Սիմոնյանը տեղյակ չէին, որ այդ տարածքում աղբի տեսակավորման կենտրոն է կառուցվելու: Այդ մասին նրանց պաշտոնապես ոչ ոք ոչինչ չի տեղեկացրել: «Դա դեռեւս ինչ-որ խոսակցության մակարդակով է, որեւէ հստակ, կոնկրետ ժամանակներ չունենք, տեղյակ չենք։ Այս տարածքը «Կենտրոն կանաչապատում» ՓԲԸ-ի սեփականությունն է։ Որեւիցէ գործ դեռեւս չի եղել, ուղղակի գիտենք, որ կարող է…»,- նկատեց Սիմոնյանը։ Երեւանի քաղաքապետարանից «Ժողովուրդ» օրաթերթին շտապեցին տեղեկացնել, որ այդ տարածքում վտանգավոր թափոնների վայր չի նախատեսվում հիմնել, այլ աղբի տեսակավորման կետ։ Քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեց. «Նման աղբի տեսակավորման կետեր արդեն կան Դավթաշենում, Աջափնյակում եւ Մալաթիա-Սեբաստիայում։ Նման հավաքակետեր գործելու են բոլոր 12 վարչական շրջաններում»:


«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի աղբյուրները փոխանցում են, որ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում զգալի լարվածություն է առաջացել աշխատակիցների և կառույցի ղեկավար Հակոբ Ավագյանի միջև: Բանն այն է, որ Ավագյանը մասնագիտությամբ մետալուրգ է և ֆինանսիստ, որևէ առնչություն չունի առողջապահության համակարգի հետ, և ոլորտից նրա անտեղյակությունը անձնակազմի հետ էական հակասությունների պատճառ է դարձել: Մասնավորաբար, «Փաստի» տեղեկություններով, Ավագյանի տեղակալները, որոնցից մեկն, ի դեպ, ըստ տեսչական մարմնում պտտվող խոսակցությունների, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հովանավորյալն է, այլևս չեն կարողանում հանդուրժել իրենց ղեկավարի պահվածքը: Հավանական է համարվում, որ նրանք աշխատանքից ազատման դիմումներ ներկայացնեն վարչապետին՝ նրա ուշադրությունը հրավիրելով տեսչությունում տիրող իրավիճակի վրա: Կառույցի մեր աղբյուրը չբացառեց, որ տեղակալներին կմիանան նաև որոշ վարչությունների պետեր: «Երկար տարիներ առողջապահության ոլորտում աշխատած, մասնագիտական մեծ ճանապարհ անցած և բավականին փորձառու մասնագետները պարզապես չեն հասկանում, թե ինչպես կարող է նման պատասխանատու ոլորտի ղեկավարումը հանձնվել մի մարդու, որը երբեք առնչություն չի ունեցել առողջապահության հետ, և վտանգել մի ամբողջ կառույցի բնականոն աշխատանքը»,-ասաց մեր զրուցակիցներից մեկը՝ հույս հայտնելով, որ կառավարությունը լուծում կտա խնդրին, և տեսչական մարմնի ղեկավար կնշանակվի ոլորտից հասկացող մարդ»:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/60579

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel

Alexistogel

Alexistogel

Alexistogel