Եթե Իդլիբում շարունակվեն թուրք-սիրիական բախումները՝Թուրքիայի և ՌԴ-ի հարաբերությունները կվատթարանան: Եվ երբ դա տեղի ունենա Էրդողանն այլևս այլ ելք չի ունենա: Այդ մասին փետրվարի 17-ին հայտարարել է քաղաքագետ Բորիս Մեժուևը:
Նա նշել է, որ Թրամփի և Էրդողանի հարաբերությունների ջերմացմանը չի նպաստել անգամ ամերիկյան զորքերի մասնակի դուրս բերումը Սիրիայից:
Ըստ նրա, Թրամփն առևտրի մեջ է մտել Էրդողանի հետ և ցանկանում է նրան իր կողմը ներգրավվել երկու միջոցով՝քրդերի և Ասադի:
Քաղաքագետը հավելել է, որ Թրամփը ցանկանում է կազմաքանդել ռուս-թուրքական դաշինքը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/60535