Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին հայտարարել է, որ Թեհրանը կշարունակի աջակցել Դամասկոսին՝ ահաբեկչության դեմ պայքարում:
Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ հանդիպման ժամանակ Ալի Լարիջանին հայտարարել է, որ «Իրանի Իսլամական Հանրապետությունը վստահ է, որ Սիրիայի բանակն երկրի ողջ տարածքը կմաքրի ահաբեկիչների ներկայությունից»:
Բաշար Ասադը նաև քննադատել է որոշ երկրների՝ Սիրիայի ահաբեկչական խմբավորումներին աջակցելու համար:
«Ահաբեկիչները մարդկանց պատանդ են վերցրել Իդլիբում և նրանց օգտագործում են, որպես կենդանի վահան»,-հավելել է նա:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/60523