Չավուշօղլու. Մոսկվան ու Անկարան բանակցում են Իդլիբում իրավիճակի կարգավորման համար

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Մոսկվան ու Անկարան շարունակում են բանակցությունները սիրիական Իդլիբում իրավիճակի կարգավորման համար:


Ըստ նրա, իրենք չպետք է թույլ տան սիրիական հակամարտությանը նվազեցնել իրենց համագործակցությունն ու դա չպետք է անդրադառնա ՌԴ-ի հետ կապերի վրա:


Նա նշել է, որ Իդլիբի մասով վերջնական որոշումը կկայացվի Մոսկվայում այսօր կայանալիք բանակցությունների արդյունքում:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/60521