Ադրբեջանում իշխանությունները խաթարել են ընդդիմության բողոքի ակցիան

Ադրբեջանում մի խումբ ընդդիմադիրների հետ ձերբակալվել է «Հանրապետական այլընտրանք» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Իլգար Մամեդովը: Այս մասին փետրվարի 16-ին Facebook-ի իր էջում գրել է լրագրող Խաջիդա Իսմաիլովան:


VERELQ-ը հիշեցնում է, որ նախօրեին ընդդիմությունը ծրագրում էր չհամաձայնեցված հանրահավաք անցկացնել Բաքվում ԿԸՀ շենքի դիմաց: Մամեդովն ու նրա կողմնակիցները համարում են, որ իշխանությունները կեղծել են ընտրությունները: 


Սակայն ավելի ուշ տեղեկատվություն տարածվեց, որ ընդդիմադիրներին ու նրանց կողմնակիցներին (ավելի քան 50 հոգու), ուժայինները դուրս են բերել քաղաքից ու ազատ արձակել: Նրանց թվում նաև Մամեդովին, ով հայտարարել է, որ շուրջ 4 ժամ մեքենայով պտտվել են, որից հետո իրեն բաց են թողել Բաքվից դուրս մայրուղու վրա:


Փետրվարի 9-ին կյացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում Ադրբեջանի իշխող կուսակցությունը հաղթել է: 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/60507