Նարեկ Սամսոնյանը «սև խավիարի գործով» որպես մեղադրյալ կանչվել է ՀՔԾ

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը «սև խավիարի գործով» որպես մեղադրյալ կանչվել է ՀՔԾ՝ հարցաքննության։


Սամսոնյանը որոշ ժամանակ առաջ ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել այն մասին, որ վարչապետի ընտանիքն ամեն ամիս ռեստորաններից մեկից գնում է 5000 դոլար արժողությամբ սև խավիար, հայտնում է Թերթը։


Սամսոնյանը, ըստ ՀՔԾ ծանուցագրի, մեղադրվում է սուտ մատնություն կատարելու համար:


Հիշեցնենք, որ Նարեկ Սամսոնյանն ավելի վաղ կանչվել էր ՀՔԾ որպես վկա ցուցմունք տալու, այնուհետև հանդես էր եկել հայտարարությամբ, թե իր ցուցմունքը կեղծվել է քննիչի կողմից: Սամսոնյանի այս հայտարարությունը հակառակ հայտարարություն էր տարածել ՀՔԾ-ն:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/60481