Փետրվարի 14-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 6 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:
Այս մասին հայտնում են ԱՒՆ լրատվական ծառայությունից:
Մասնավորապես` Լոռու մարզի Ալավերդի քաղաքում՝ 1.5 հա, 2 հա, Տավուշի մարզի Իջևան՝ 200 քմ, 5000 քմ, Նոյեմբերյան՝ 300 քմ, 7000 քմ քաղաքներում: Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/60471