Մամուլ. Իշխանավորները սկսել են պետական կառույցների «թավշեցման» երկրորդ խոշոր փուլը

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Փաստը» գրում է. «Իշխանավորները սկսել են պետական կառույցների «թավշեցման», այսինքն՝ պետական համակարգում սեփական թիմի անդամներին ընդգրկելու գործընթացի երկրորդ խոշոր փուլը: Հատկանշականն այն է, որ «առաջնային» նշանակումների ալիքից հետո իշխող թիմը մոտ մեկ տարի յուրատեսակ «թայմ աութ» էր վերցրել և, ըստ մեր տեղեկությունների, ներկուսակցական «քասթինգ» էր անցկացնում՝ փորձելով լուծել երկու հարց, նախ՝ աստիճանաբար ազատվելով «նախկիններից»՝ տեղավորել նաև «երկրորդ-երրորդ էշելոնի» թիմակիցներին, և երկրորդ՝ զտել նաև սեփական շարքերը և պետական ծառայության մեջ ներառել նրանց, որոնք չեն քննարկում «շեֆության» որոշումները, առավել վստահելի են ու անվերապահ կատարող:


«Փաստ» թերթը տարբեր գերատեսչություններից տեղեկություններ է ստանում, որ վերջին մեկ ամսվա ըն­թացքում տարբեր ՔՊ-ականներ պաշտոններ են ստանում պետական «երկրորդական» գերատեսչություններում՝ հիմնականում տեղակալների մակարդակով: Այս միտումը գոր­ծում է նաև մարզային սեգմենտում: Մեր զրուցակիցներից մեկը նշեց, թե պետական կառույցներում այս թեմայի հետ կապված սկսել են հիշել լևոնտերպետրոսյանական ժամանակները, երբ իշխանությունները բացահայտ ասում էին՝ «պոլի փետ լինի, բայց ՀՀՇ-ից լինի»: Նույնանման քաղաքականություն էին վարում նաև ՀՀԿ-ականները»,-գրում է թերթը:


««Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցու­թյան պատգամավոր Հարություն Բաբայանը գրություն էր ուղարկել ՔԿ նա­խագահ Հայկ Գրիգորյանին՝ կապված առևտրի կենտրոններում ավելացող գողությունների հետ. և պետք է հրա­վիրվեր խորհրդակցություն: Եվ ահա, «ժողովուրդ» օրաթերթի տեղեկություն­ներով՝ խորհրդակցությունը կայացել է, որին մասնակցել են ՀՀ ոստիկանու­թյան, ՀՀ ազգային անվտանգության ծառայության, ՀՀ գլխավոր դատախա­զության, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից պաշ­տոնատար անձինք: Ներկա են եղել նաև Հարություն Բաբայանը և «Դալմա Գարդեն Մոլ», «Երևան Մոլ» առևտրի կենտրոններում գործունեություն ծավալող մի շարք ընկերությունների ներ­կայացուցիչներ:


Մեզ հայտնի դարձավ, որ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը ներկաներին է ներկայացրել Երևանում գործող առևտրի կենտրոններում գոր­ծունեություն ծավալող մի շարք ընկե­րությունների սրահներից, ինչպես նաև առևտրի կենտրոններից կատարված հափշտակությունների և փորձերի դեպքերի առթիվ ուսումնասիրություն­ների վերաբերյալ տեղեկատվություն:


Եվ ուսումնասիրությունների համաձայն՝ պարզվել է, որ երկու առևտրի կենտ­րոններում հափշտակություն կատա­րած և պատասխանատվության են­թարկված անձանցից 11-ի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալա­նավորումը, իսկ մնացած 348-ի նկատմամբ՝ անազատության հետ չկապված խափանման միջոցներ, այսինքն՝ 96,9%-ի դեպքում կալանավորում չի կի­րառվել: Հանդիպման ընթացքում որոշ­վել է, որ ոստիկանությունն ուսումնասի­րություն իրականացնի, թե որքան ու­ժեր է անհրաժեշտ կենտրոնացնել առևտրի կենտրոններում այնտեղ գո­ղության դեպքերը կանխելու նպատա­կով: Իսկ մյուս գերատեսչությունները առկա խնդիրները կարգավորելու նպա­տակով պետք է իրենց առաջարկները ներկայացնեն»,-գրում է թերթը:


Նույն թեթրը գրում է. «Փետրվարի 25-ին Ազգային ժողովում կանցկացվեն խորհրդարանական լսումներ՝ Դատական օրենսգրքի և կից օրենքների փոփոխությունների փաթեթի շուրջ: Երեկ այս մասին տեղեկացրել է ԱԺ պետաիրավական հարցերով հանձնաժողովի անդամ Արուսյակ Ջուլհակյանը և ընդգծել՝ քննարկումը լինելու է վեթինգի մասին օրենքի շուրջ:


Այս հայտարարությունն ուշագրավ է այնքանով, որ իշխանությունները, կարծես թե, հրաժարվել էին բուն վեթինգի գաղափարից, սակայն հիմա իմքայլական պատգամավորը կրկին նման որակում է տալիս: Ինչպես հայտնի է, դեռևս 2019 թվականի մայիսի 20-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես էր եկել դատական համակարգի վերաբերյալ հայտարարությամբ` ասելով, թե Հայաստանում գործող բոլոր դատավորները պետք է ենթարկվեն վեթինգի։


«Այսինքն՝ հանրությունը պետք է ամբողջական տեղեկատվություն ունենա դատավորի ունեցած քաղաքական կապերի ու ծագումնաբանության, գույքային վիճակի, դատավորի կարգավիճակում և նախորդ շրջանում ծավալած գործունեության, անհատական և պրոֆեսիոնալ հատկանիշների մասին», – նշել էր վարչապետը:


Եվ վարչապետի հայտարարությունից անմիջապես հետո՝ մայիսի 21-ին, ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը վեթինգի մասին օրենքի նախագիծ մշակելու որոշում էր կայացրել: Սակայն խմբակցությունն այդպես էլ ամբողջական տեսքի չբերեց այն, քանի որ ընթացքում իշխանությունը միտքը փոխեց և որոշեց, որ դատավորների հետ կապված խնդիրները կարելի է լուծել Սահմանադրական բարեփոխումների միջոցով, ինչը կառողջացներ նաև դատական համակարգը:


Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վերջերս իշխանության ներկայացուցիչները հաճախ են այս թեմայի շուրջ քննարկումներ ունենում և, ի վերջո, կրկին հանգել են վեթինգի գաղափարին: Թե ինչ կտան այս քննարկումները և ինչպես կկարողանան առողջացնել դատական համակարգը, ցույց կտա ժամանակը»,-գրում է թերթը:


«Ազգային ժողովի արտահերթ նիստի ընթացքում ԱԺ ամբիոնից սահմանադրական փոփոխու­թյունների մասին նախագծի անհրաժեշտության և հրատապության մասին խոսելիս ելույթ ունեցող «Իմ քայլը» իշխող կուսակցության ներկայացուցիչները, այդ թվում և վարչապետ Փաշինյանը, որդեգրել էին ինֆորմացիոն մանիպուլյացիայի ռազմավարությունը: «168 ժամ»-ը ներկայացնում է 5 մանիպուլյացիա, որ ԱԺ ամբիոնից հնչել է Սահմանադրական դատարանի մասին: «Մենք առանձնացրել ենք ամենից հաճախ կրկնվող սուտ փաստերը, որոնք կիրառվեցին երկրի գլխավոր ամբիոնից հանրության մոտ Սահմանադրական դատարանի նկատմամբ բացասական կարծիք ձևավո­րելու նպատակով:


Մանիպուլյացիա N1: Գործող Սահմանադրական դատարանի առնվազն 7 անդամներ ունեն ուղ­ղակի պատասխանատվություն և իրենց մեղքի բաժինն առնվազն վերջին 2 տասնամյակի ընթացքում ՀՀ-ում տեղի ունեցած ընտրություն­ների (1996, 1998, 2003, 2008, 2013 թվականների նախագահական ընտրություններ) արդյունքների ձևախեղման համար:


Իրականում: ՍԴ գործող դատա­վորներից միայն 2-ի պաշտոնավար­ման ժամանակահատվածն է հա­մընկնում Հայաստանում տեղի ունե­ցած ընտրությունների հետ՝ Հրանտ Նազարյան (նշանակվել է 1996 թ.- ին) և Ֆելիքս Թոխյան (նշանակվել է 1997թ.-ին), ովքեր նշանակվել են ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրամանագրով: Ակնհայտ է դառնում, որ Սահմանադրական դա­տարանի 7 դատավորներից առն­վազն 5-ը զուտ ժամանակագրական առումով չէին կարող որևիցե մաս­նակցություն ունենալ տվյալ պրո­ցեսներին, իսկ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն ընդհանրապես չի մասնակցել ընտրական վեճով որևէ որոշման կայացմանը:


Մանիպուլյացիա N2: Սահմա­նադրական դատարանն ունի հան­րային վստահության ամենացածր մակարդակը, և նրա կողմից կայաց­ված որոշումները չեն կարող լինել վստահելի:


Իրականում: ԱՄՆ Միջազգային հանրապետական ինստիտուտի հրապարակած (International Republican Institute, IRI), Հայաստա­նում իրականացրած հարցման արդյունքները ցույց են տվել, որ իրավապահ մարմիններից ժողովր­դի ամենաբարձր վստահությունը վայելում է Սահմանադրական դա­տարանը՝ 40 %: Դատախազությու­նը վայելում է 38 %, իսկ մյուս դա­տարանները՝ 36 % վստահություն:


Մանիպուլյացիա N3: Սահմանա­դրական դատարանի վերջերս կա­յացված որոշումները իրենց թիրա­խում ունեն ԲԴԽ լիազորություննե­րի կրճատում և բարեփոխումների հնարավորինս չեզոքացում:


Իրականում: Խոսքը վերաբերում է Սահմանադրական դատարանի կողմից 2019 թ. նոյեմբերի 15-ին կայացված ՍԴՈ 1488 որոշմանը, որը հետապնդում է բացառապես դատավորի անկախության երաշ­խիքների ամրապնդման նպատակ: Քանի որ հակասահմանադրական ճանաչված կարգավորումը ԲԴԽ-ին տալիս էր բավականին հայեցողա­կան և լայն լիազորություններ՝ այդպիսով ազդելով դատավորների անկախության վրա: Միաժամանակ ՍԴ-ն իր վերոնշյալ որոշմամբ կոչ է արել օրենսդրական նախաձեռնու­թյան սուբյեկտներին (ԱԺ պատգա­մավորներ, խմբակցություններ և կառավարություն) ներդնել կարգա­պահական տույժերի առավել տար­բերակված դրանց անհատակա­նացման առավել մեծ հնարավորու­թյուն ընձեռող համակարգ, որպես­զի հնարավոր լինի հավասարակշ­ռել հանրային և մասնավոր շահերի բախման բոլոր դեպքերը՝ ապահո­վելով դատական իշխանության անկախությունը:


Մանիպուլյացիա N4: Սահմա­նադրական դատարանի որոշումնե­րը անբողոքարկելի են, և չկա մի մարմին, որը կհավասարակշռի նրան:


Իրականում: Կենտրոնացված սահմանադրական վերահսկողու­թյան մոդել ունեցող երկրների պա­րագայում, ինչպիսին է նաև ՀՀ-ն, ամբողջ գաղափարախոսության հիմքը կայանում է նրանում, որ Սահմանադրական դատարանը հանդիսանում է Սահմանադրության մեկնաբանման հարցերով վերջին ատյանը: Նման մոտեցում է անգամ ձևավորված անգլոամերիկյան իրա­վական համակարգ ունեցող երկրներում, որտեղ նույնիսկ չկա Սահ­մանադրական դատարան, այստեղ այդ պարտականություններն իրա­կանացնում է Գերագույն դատարա­նը: Այսօր վիճարկել Սահմանադրա­կան դատարանի՝ որպես սահմա­նադրության վերջին մեկնաբանի դերը, որը աքսիոմատիկ ճշմարտու­թյուն է և ճանաչված է բոլոր իրավական պետություններում, նշանակում է՝ վիճարկել իրավունքի գերակայության հիմքերը»,-գրում է թերթը:


«Հրապարակ» թերթը գրում է. «ԲՀԿ քաղխորհրդի երեկվա նիստը, որտեղ քննարկվել է սահմանադրական հանրաքվեին մասնակցության հարցը, մեր աղբյուրների վկայությամբ, անցել է սիրո և համերաշխության մթնոլորտում։


Ներկա պատգամավորներից և տարածքային կառույցների ներկայացուցիչներից և ոչ մեկը չի հակադրվել իշխող տեսակետին, որ գործընթացն իրավական չէ, իշխանությունը ցանկանում է սև-սպիտակի կռիվ տանել, ուստի նպատակահարմար չէ մտնել այդ պայքարի մեջ։ Ելույթ են ունեցել գրեթե բոլորը ու կարմի թելի պես տարել այդ գիծը, անգամ ամենաարմատական տրամադրվածություն ունեցողները։


Հիշեցնենք, որ ԲՀԿ-ն որոշեց չմասնակցել հանրաքվեին՝ չլինել ո՛չ «այո»-ի, ո՛չ «ոչ»-ի կողմում, ինչի մասին օրեր շարունակ գրում էր մամուլը, իսկ ԲՀԿ-ականները զայրանում էին, թե մի շտապեք»,-գրում է թերթը:


Նույն թերթը գրում է. «Արտախորհրդարանական ընդդիմությունը պլանավորել է իր անելիքները՝ կապված հանրաքվեի հետ։ «Բանակցում ենք հայտնի քաղաքական ուժերի հետ, արդեն իսկ ունենք պայմանավորվածություններ` համատեղ ժողովրդին բացատրելու, թե ինչ է կատարվում այսօր Հայաստանում»,- ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը: «Քաղաքական ուժերը չցանկացան «ոչ»-ի շտաբում լինել, սակայն դա չի նշանակում, որ ակտիվ ձևով չենք պայքարելու ընդդեմ «այո»-ի` հակաիրավական այս վիճակը կանխելու, հասարակական ներվը թուլացնելու համար։ Պետք չէր, որ քաղաքական ուժերը վերածվեին հակահերոսի, և իշխանությունը նրանց թիրախ դարձներ՝ նախընտրեցինք այս մարտավարությունը»,- ասաց «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը։


«Ոչ»-ի հարթակը զբաղեցնելու է իրավական համքարությունը՝ որպես մասնագիտական պայքարի մարտիկ։ Եթե չանեին, ապա հանրաքվեի ընձեռած հնարավորությունները կփոշիանային` անվճար եթեր, հանձնաժողովի անդամներ նշանակել, հանրաքվեն վերահսկել: «Իշխանությունները չպետք է մնան առանց վերահսկողության. մեր նախաձեռնության շրջանակն ընդգրկում է այն մարդկանց, ովքեր մեկ շաբաթ առաջ խնդրագիր ներկայացրին հանրապետության նախագահին` չստորագրել հանրաքվեի փաստաթուղթը»,- ասաց «ոչ»-ի շտաբի ներկայացուցիչ, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը:


Իսկ Դուք չե՞ք լեգիտիմացնում հակաօրինական հանրաքվեն։ «Ոչ, այս քայլով հանրաքվեի ողջ հակաիրավական անհեթեթ գործընթացը պահում ենք մեր և հասարակության ուշադրության ներքո, որպեսզի էլ ավելի հակաիրավական չդառնա, հարթակ ենք ստեղծում «այո»-ն բացառող կարծիքների համար»,-գրում է թերթը:


Նույն թերթը գրում է. «Մենք գրել էինք, որ Երևանի քաղաքապետարանը որոշել է փոխել տրանսպորտային ցանցը և դրա համար վարկային միջոցներ է փորձում հայթայթել։ Բանակցում են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի՝ ՎԶԵԲ-ի հետ։


Հայկ Մարությանը խնդրել է ՎԶԵԲ-ին` ավտոբուսների համար տրամադրվելիք վարկային մրցույթը հայտարարելուց առաջ թույլ տալ, որ գործընթացն սկսեն՝ ավտոբուսների գնման մրցույթը հայտարարեն, ինչը ՎԶԵԲ-ի կանոնակարգը թույլ չի տալիս (մրցույթն ամենավերջում պետք է հայտարարվի)։


Նպատակն այն է, որ մինչև աշուն 100 ավտոբուս բերեն և սկսեն շահագործել։ ՎԶԵԲ-ը թույլ կտա՞։ «Դժվար է ասել. բանակցում են, մինչև փետրվարի վերջը Հայկը պիտի կարողանա հասցնել, այլապես չի հասցնի մինչև ամառ, ինչպես խոստացել է վարչապետին»։ Ի դեպ, չի բացառվում, որ շուտով պաշտոնին հրաժեշտ տա նրա տեղակալը՝ Հրաչ Սարգսյանը, ում աշխատանքից դժգոհություններ կան»,-գրում է թերթը:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մասնագետներն այժմ հաշվարկ են անում հասկանալու համար, թե որքան գումար է ծախս­վելու ապրիլի 5-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացման համար:


Կենտրոնական ընտրական հանձնաժո­ղովից, «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան, հայտնեցին, որ վերջնական հաշվարկները կավարտվեն մի քանի օրից, իսկ արդեն կառավա­րության առաջիկա նիստում այն կներկայացվի գործադիրի հաստատմանը: Սակայն, ըստ նախնական հաշվարկների, այդ գումարը կարող է տատանվել 2.5-2.7 մլրդ դրամի սահմաններում:


ԿԸՀ-ից հայտնում են, որ 2018 թ. դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ժա­մանակ հենց այդքան գումար է ծախսված եղել, և դրանից հետո տեղամասի ավելացում չի եղել, ըստ էության, լրացուցիչ ծախս անելու կարիք կարող է չառաջանալ:


Եվ եթե անգամ գումարի տարբերություն լինի, ապա դա կարող է լինել հանձնաժողովներում ընդգրկված անդամների կամ տեխնիկական սարքավորումները սպասարկող անձանց աշխատավարձերի բարձրացման հաշվին, սակայն տարբերությունն այնքան էլ մեծ չի լինի: Հավելենք, որ 2018 թ. ՀՀ-ում գործել է 2010 ընտրատեղամաս»,-գրում է թերթը:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/60461

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel