Ս.թ. փետրվարի 14-ին, ժամը 19:00-ի սահմանում 23-ամյա պայմանագրային զինծառայողի մահացու հրազենային վիրավորում ստանալու դեպքի հանգամանքները պարզելու նպատակով քննչական խումբը դեպքի վայրում է։ Կատարվում են համապատասխան քննչական գործողութուններ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Քննչական կոմիտեն:
Հիշեցնենք, որ փետրվարի 14-ին՝ ժամը 19:00-ի սահմանում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում էր ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1997թ. ծնված Հ. Ա.-ն: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/60459