Նոր կորոնավիրուսով կարող է վարակվել Երկիր մոլորակի բնակչության 2/3-ը

Նոր կորոնավիրուսով կարող է վարակվել Երկիր մոլորակի բնակչության 2/3-ը: Ըստ Bloomberg-ի՝ նման կարծիք է հայտնել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդական և համաճարակաբան Այրան Լոնջինին:


Լոնջինիի մոդելը հիմնված է այն տվյալների վրա, ըստ որոնց վարակված անձը վարակում է 2 կամ 3 մարդու: Ընդ որում, նույնիսկ եթե վիրուսի տարածումը երկու անգամ դանդաղեցնելու միջոց գտնվի, մոլորակի բնակչության մոտ 30%-ը կարող է վարակված մնալ, գրում է ՌԻԱ Նովոստին:


Կարանտինային միջոցները կարող են դանդաղեցնել վիրուսի տարածումը, բայց, ըստ փորձագետի՝ այն կարող էր տարածվել նաև այլ երկրներում մինչև Պեկինի կողմից անհրաժեշտ միջոցների ձեռնարկումը:


Լոնջինիի կարծիքը կիսում է պրոֆեոր Գաբրիել Լենգը Հոնկոնգի համալսարանից, որը ևս կարծում է, որ մարդկության երկու երրորդը կարող է առնչվել վիրուսին:


Նիլ Ֆերգյուսոնը Լոնդոնի քոլեջից հաշվարկել է, որ միայն Չինաստանում ամեն օր կարող է մինչև 50,000 մարդ վարակվել:


Ըստ Սինհուա գործակալության՝ չինացի բժիշկների կիրառած մեթոդը՝ ապաքինվածների պլազմայի փոխներարկումը կորոնավիրուսով հիվանդներին, ապացուցել է իր արդյունավետությունը: Ապաքինված մարդկանց պլազմայում հակամարմիններ են հայտնաբերվել, որոնք օգնում են պայքարել կորոնավիրուսի դեմ:


Վերջին տվյալներով՝ Չինաստանում COVID-2019 կորոնավիրուսից մահացել է մոտ 1400 մարդ, վարակվածների թիվն աշխարհում մոտենում է 64,000-ի: Փետրվարի 13-ի տվյալներով Հուբեյում 3441 հիվանդ դուրս է գրվել հրվանդանոցներից: Այժմ բուժվում է 33,693 հիվանդ, որոնցից 5647 վիճակը կրիտիկական է գնահատվում:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/60401