ԱՄՆ-ը, ՌԴ-ն, Թուրքիան և Իսրայելը շրջահայաց են գործում Սիրիայում, ուստի նրանց մասնակցությամբ լայնածավալ ռազմական հակամարտությունը բացառված է: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի՝ Սիրիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրին:
«Այժմ մենք բացառում ենք լայնածավալ ռազմական գործողությունների ծավալումն այնպիսի խոշոր խաղացողների մասնակցությամբ, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Թուրքիան և Իսրայելը տարածաշրջանում, քանի որ այդ երկրները շատ շրջահայաց են գործում», - նշել է նա:
Ըստ նրա, այս երկրները ջանում են Սիրիայի հարցում իրենց տարաձայնությունները հաղթահարել դիվանագիտական ճանապարհով:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/60400