Փորձագետ. Սիրիան և Թուրքիան խոշորամաշտաբ պատերազմ չեն սկսի

Իբլիբում գտնվող գրոհայինները նպատակային սադրիչ գործողություններ էին իրականացնում՝ցանկանալով լարել իրավիճակը տարածաշրջանում: Այդ մասին հայտարարել է փորձագետ Կոնստանտին Տրուևցևը:


Ըստ նրա, Դամասկոսը չէր կարող չսկսել հարձակում Իդլիբի վրա, քանի որ գրոհայինների գործողություններից խաղաղ բնակչություն էր զոհվում:


Նրա խոսքով, Սիրիան և Թուրքիան խոշորամաշտաբ պատերազմ չեն սկսի, քանի որ Դամասկոսն ունի երկու խոշոր միջազգային դաշնակից՝Իրանն ու ՌԴ-ն:


Նա հավելել է, որ մեծ պատերազմի դեպքում Սիրիայի կողքին կկանգնեն ՌԴ-ն ու Իրանը, ինչն անընդունելի է թուրքական կողմի համար:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/60397