Ադրբեջանի ընդդիմությունը դիմել է Բաքվի քաղաքապետարան, որպեսզի նրանց թույլ տան ցույց կազմակերպեն քաղաքի կենտրոնում փետրվարի 16-ին: Այդ մասին հայտարարել է կազմակերպիչներից մեկը՝D18 շարժման առաջնորդ Ռուսլան Իզզատլին:
Նա նշել է, որ նրանք բավարարված չեն իշխանությունների առաջարկով անցկացնել հավաքը Նևչի ֆուտբոլային ակումբի մարզադաշտում՝ Լոքբատան ավանում:
Ցույցը կազմակերպում են Մուսավաթ, Հանրապետական այլընտրանք, D18 շարժման ներկայացուցիչները:
Ընդդիմությունը բողոքում է խորհրդարանական ընտրություններում գրանցված ընտրախախտումների դեմ:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/60389