Անհրաժեշտ է վերադառնալ Ղարաբաղի շուրջ բանակցությունների եռակողմ ձևաչափին

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակը շարունակում է վատթարանալ, օգտագործվում է ծանր զինտեխնիկա, այդ թվում խաղաղ բնակչության դեմ: Այսօրվա ստատուս-քվոն հակամարտության գոտում աչքի է ընկնում անկայունությամբ, այդ պատճառով անգամ նորացված Մադրիդյան սկզբունքների իրականացումը կորցրել է իր ակտուալությունը: Այս իրավիճակում Մինսկի խմբի համանախագահների ղեկավարության տակ պետք է ստորագրել շփման գծից ծանր և թեթև զինտեխնիկայի հետքաշման մասին համաձայնագիր: Այդ մասին հայտարարել է ԱՊՀ երկրների եվրասիական ինտեգրացիայի և Շանհայի համագործակցության կազմակերպության ինստիտուտի զարգացման բաժնի ղեկավար Վլադիմիր Եվսեևը:

Նա նշել է որ Ադրբեջանը կիրառում է ռուսական, իսրայելական, թուրքական և սեփական արտադրության զինատեսակներ, որոնք ունեն խոցման տարբեր հեռահարություն: Խաղաղ բնակչության համար ամենամեծ վտանգն է ներկայացնում «Смерч» և «Точка-У» համակարգերը, որոնք ունեն 100կմ հեռահարություն, ինչպես նաև ТО1-1А «Солнцепек համակարգերը:

Փորձագետի խոսքով, որպես առաջին քայլ պետք է արգելել ղարաբաղյան հակամարտության գոտում դրանց կիրառումը: ՌԴ-ը կարող էր նաև իր վրա պարտավորություններ ստանձնել այդպիսի զինատեսակներ չմատակարարել հակամարտող կողմերին: Հաջորդ փուլում, ըստ Եվսեևի, անհրաժեշտ է սկսել զինտեխնիկայի հետքաշումը շփման գոտուց, փոխանցում է russiancouncil.ru կայքը:

Նա նշել է, որ չպետք է մոռանալ Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի մասին: Մասնավորապես, ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտը և այլ խոշոր բնակավայրեր գտնվում են շփման գծի մոտակայքում: Հայկական և ադրբեջանակն զինտեխնիկայի հետքաշումը պետք է հաշվի առնի այդ բնակայրերի գտնվելու վայրը: Ըստ նրա, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պետք է իրենց վրա գլխավոր դերակատարումը վերցնեն ծանր և թեթև զինատեսակների հետքաշման համաձայնագիրն իրականացնելու հարցում: ՀՀ-ը և Ադրբեջանը կարող են հետախուզական միջոցներով հաստատել զինտեխնիկայի հետքաշումը: Եվսեևը նշել է, որ վստահության մթնոլորտի ձևավորման համար կողմերը պետք է զերծ մնան դիվերսիոն-հետախուզական գործողություններից և հետ քաշեն դիպուկահարներին:

Նրա կարծիքով, առանձին հարց է բանակցությունների ֆորմատիի ընդլայնումը՝ ԼՂՀ ներկայացուցիչների ներգրավմամբ: 1994-1997թթ.-ին առկա էր այդպիսի եռակողմ ֆորմատ, որից հետագայում հրաժարվել են: Նա հավելել է, որ անհրաժեշտ է վերադառնալ բանակցային նախնական ֆորմատին, իսկ հաջողության գրավականը՝ ԼՂՀ պետականության կառուցումն է, ինչը վառ արտահայտվել է 2015թ.-ի մայիսին ժողովրդավարական խորհրդարանական ընտրությունների անցկացմամբ:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/6038