ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը իր մտահոգություններն է հայտնել ռուսական նոր հիպերձայնային զենքի կապակցությամբ, փոխանցում է Frankfurter Allgemeine Zeitung-ը:
Նա նկատի է ունեցել ռուսական նոր թևավոր SSC-8 հրթիռը, որը կարող է խոցել Եվրոպայում առկա թիրախները:
Թերթը նշում է, որ ավելի վտանգավոր է օդ-ցամաք Կինժալ տեսակի նոր հրթիռը, որը կարող է ձայնի արագությունը 10 անգամ գերազանցող արագություն զարգացնել: Այդ զենքը գերազանցում է ՆԱՏՕ-ի բոլոր երկրների հակահրթիռային համալիրները:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/60300