Մասիս Մայիլյանն առաջադրվել է Արցախի նախագահի թեկնածու

Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանն առաջադրվել է Արցախի նախագահի թեկնածու:


Արցախի ԿԸՀ տարածած հաղորդագրության մեջ ասվում է.


«2020թ. փետրվարի 11-ի ժամը 17.00-ի տվյալներով ս.թ. մարտի 31-ին անցկացվելիք համապետական ընտրություններին մասնակցելու համար ներկայացվել են Հանրապետության նախագահի երեք թեկնածուների գրանցման փաստաթղթեր. Փետրվարի 11-ին ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ստացել է Արցախի Հանրապետության նախագահի ընտրություններին ինքնաառաջադրման միջոցով իր թեկնածությունն առաջադրելու մասին Մասիս Սամվելի Մայիլյանի դիմումը:


Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու համար կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակների գրանցման փաստաթղթեր ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի ստացել»:


VERELQ-ը հիշեցնում է, որ Արցախում նախագահական և խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու մարտ 31-ին:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/60245