Ավարտվել է ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը. այն կշարունակվի հունվարի 30-ին

Ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը, որը շարունակվելու է նաև հունվարի 30-ին: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:


«Ընդունված գործառույթի համաձայն, հանդիպման արդյունքներով կհրապարակվի մամուլի հաղորդագրություն», - նստել է նա՝ հավելելով, որ հանդիպմանն անդրադարձ է կատարվում ԼՂ խաղաղ կարգավորման գործընթացին առնչվող հարցերի լայն շրջանակի:


Ավելի վաղ հայտնել էինք նաև, որ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Ժնևում հանդիպել էր նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ։


 


 


 


 


 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/59381