Սեյրան Օհանյանն աջակցելու է ապրիլյան քառօրյայի դեպքերը քննող ԱԺ հանձնաժողովին

Հանձնաժողովը պետք է աշխատի և ես աջակցելու եմ դրան: Այս մասին այսօր՝ հունվարի 29-ին, 2016 թվականի ապրիլյան պատերազմի դեպքերը քննող Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի նիստին մասնակցելուց հետո հայտարարեց Մարտի 1-ի գործով մեղադրյալ, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, որը նակխինում քննադատում էր հանձնաժողովի ձևավորման գործընթացն ու աշխատանքը:


Այս անգամ Օհանյանը դրական լույսի ներքո խոսեց հանձնաժողովի աշխատանքի մասին, որը գլխավորում է «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը: Վերջինս լրատվամիջոցների հարցերին պատասխաելիս կանգնած էր Սեյրան Օհանյանի կողքին:


Նախկինում Օհանյանը ոչ միայն քննադատաբար, այլև հեգնական տոնով է խոսել հանձնաժողովի մասին: Սեյրան Օհանյանը Forrigths.am-ի հետ զրույցում նախ ասել էր, որ ժամանակին իր նախաձեռնությամբ ապրիլյան պատերազմի վերաբերյալ մեծ, խորը վերլուծություն է արվել և այն ՊՆ-ում է գտնվում և հավելել. «Դա պետք է անել ՊՆ-ում և գաղտնի: Դա իրենք պետք է անեն: Ովքե՞ր են էդ հանձնաժողովում, կեսից շատը բանակում չծառայածներ չեն»:


Իսկ ահա այսօրվա նիստից հետո Սեյրան Օահնյանը նշեց, որ իր ունեցած տեղեկությունները փոխանցել է հանձնաժողովի անդամներին ու հավելեց. «Թույլ տանք որպեսզի հանձնաժողովն աշխատի… Մենք հասկանում ենք չէ, թե ինչ տեղեկությունների և ինչ կառույցի մասին է խոսքը: Այդ ռազմական կառույցն իր գործունեությունը ծավալում է գաղտնիության սկզբունքի շրջանակում»:


Այնուհետև նա դիմելով լրագրողներին՝ զարմանք հայտնեց, թե ինչու են ուզում այս թեման բացել: «Երբ հակառակորդն է ուզում բացել, ապա դա կարելի է հասկանալ, սակայն անհասկանալի է, որ մենք ենք ցանկանում գաղտնիություն բացել: Որոշ մարդիկ կարող է ցանկանան և դա շահարկեն», - ասաց նա՝ անուղղակիորեն ընդունելով, որ փոխել է իր կարծիքը հանձնաժողովի մասին: Հիշեցմանը, որ ինքը ժամանակին քննադատաբար էր վերաբերում հանձնաժողովին, Օհանյանը պատասխանեց. «Մենք այսօրվա քննարկման արդյունքում եկանք այն եզրակացության, որ հանձնաժողովը պետք է իր աշխատանքը շարունակի և եզրակացնի…»:


Միևնույն ժամանակ նա նշեց, որ ինքը նման հանձնաժողով չէր կազմի, կամ կազմելիս էլ պաշտպանության նախարարության մասով այլ հանձնարարական կտար: «Օրինակ, որ հանձնաժողովը առանձին աշխատեր պաշտպանության նախարարության հետ: Բայց քանի որ ստեղծվել է հանձնաժողովը, ու այն գործում է ԱԺ-ում, ապա պետք է ավարտին հասցնի իր աշխատանքը: Ես էլ աջակցելու եմ»:


Նա նաև հորդորեց ապրիլյան պատերազմի մասով ձեռնպահ մնալ դավադրություններ փնտրելուց, երբ լրագրողները հարց ուղղեցին այն մասին, արդյոք ապրիլյան պատերազմը տեղի է ունեցել Ռուսաստանի գիտությամբ: «Եղել է միայն թուրք-ադրբեջանական դավադարություն: Ես կարող եմ փարատել բոլոր մտավախությունները: Վերջակետ դրեք սրան», - շեշտեց պաշտպանության նախկին նախարարը:


Վերջում նա հավելեց, որ ԱԺ այցի ժամանակ զուտ քաղաքավարիության ու բարեկրթության կանոններից ելնելով հանդիպել է նաև խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանին: «Ոչ մի քաղաքական հարց չեմ քննարկել, զուտ բարեկրթության կանոններից է բխել մեր ահնդիպումը», - ասաց նա:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/59371

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online