Էրդողանն ԱՄՆ-ից պահանջել է մատակարարել F-35-երը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ԱՄՆ-ից պահանջել է կամ ավարտել F-35-ի մատակարարումները, կամ վերադարձնել արդեն վճարված գումարը:


Նա նշել է, որ C-400 ռուսական զենիթահրթիռային համակարգերի շուրջ գործարքն ավարտված է, եւ դրա վերանայումը քննարկման առարկա չէ Թուրքիայի համար:

Էրդողանի խոսքով, եթե ԱՄՆ-ը չփոխի գործելաոճն F-35-երի հարցում, ապա Անկարան կամ կփնտրի կործանիչների մատակարարման այլ աղբյուրներ, կամ ինքնուրույն կստեղծի դրանք:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/59365