«Եվրոպայում լրագրողների և մեդիայի անվտանգության սպառնալիքների մասին» ԵԽԽՎ-ի զեկույցը պետք է դրական ազդեցություն ունենա Ադրբեջանում ԶԼՄ-ների վիճակի վրա:Այդ մասին հայտարարել է ԵԽԽՎ զեկուցող, ավստրիացի պատգամավոր Ստեֆան Շենակը:
Նա նշել է, որ Ադրբեջանում մեդիայի ոլորտում առկա իրավիճակը հեռու է իդեալականից:
Ըստ նրա, պետք է չեղարկել այն օրենքները, որոնք թույլ են տալիս լրագրողներին բանտ նետել՝քննադատությունների համար:
Ըստ Շենակի, Ադրբեջանի իշխանությունները չեն իրականացնում իրենց պարտավորությունները և իշխանությունները չպետք է արգելափակեն հետաքննող լրագրողների աշխատանքը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/59360