Վրաստանի քաղավիացիայի գործակալությունը կորոնավիրուսի տարածման վտանգի պատճառով մինչև մարտի 29-ը դադարեցրել է ավիահաղորդակցությունը Չինաստանի հետ: Այդ մասին ասված է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ:
«Սահմանափակումները կգործեն մինչև ձմեռային նավիգացիայի սեզոնի ավարտը (մարտի 29-ը)»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Միևնույն ժամանակ կառույցը չի բացառել, որ ավիահաղորդակցության ժամանակավոր դադարեցման որոշումը կարող է վերանայվել:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/59347