Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն այս պահին Ազգային ժողովում է:
Լրագրողների հարցին ի պատասխան նա նշեց, որ հանդիպելու է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ և միայն հանդիպումից հետո կպատասխանի նրանց հարցերին:
Օհանյանը միայն նշեց, որ Միրզոյանի հրավերով է եկել խորհրդարան:
VERELQ-ը հիշեցնում է, որ Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրված Մարտի 1-ի գործով Սահմանադրական կարգը տապալելու համար։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/59342