Թբիլիսին ցանկանում է բարիդրացիական հարաբերություններ ունենալ ՌԴ-ի հետ

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին երկրի խորհրդարանում ելույթ ունենալիս հայտարարել է ՌԴ-ի հետ բարիդրացիական հարաբերությունների զարգացման պատրաստակամության մասին և կոչ է արել վրացական կառավարությանն ավելի թափանցիկ բանակցություններ վարել Գազպրոմի հետ:

Նա ընդգծել է, որ Վրաստանը ցանկանում է ՌԴ-ի հետ ունենալ բարիդրացիական, փոխադարձ ազգային շահերը և տարածքային ամբողջականությունը հաշվի առնող հարաբերություններ: Նախագահը նշել է, որ ռուսական գազի առաքման շուրջ Գազպրոմի հետ տարվող բանակցությունները պետք է առավելագույնս թափանցիկ անցնեն, փոխանցում է Ռիա Նովոստին:

Վրաստանի էներգետիկայի նախարարությունը և Գազպրոմի ներկայացուցիչները պարբերաբար հանդիպումներ են անցկացնում: Էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն հայտարարել է, որ կողմերը քննարկում են Վրաստան լրացուցիչ քանակի կապույտ վառելիք ներմուծելու հարցը:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/5933