Գեորգի Կուտոյանի ինքնասպանությունը կատարվել է նեղ անձնական շարժառիթով. ՔԿ նախագահ

Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի ինքնասպանությունը կատարվել է նեղ անձնական շարժառիթով: Այդ մասին 1in.am-ի հետ զրույցում ասել է Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյան:


«Գեորգի Կուտոյանի կինը` Հասմիկ Բիշարյանը դիմում է ներկայացրել վարույթն իրականացնող մարմնին, որպեսզի մենք առանց իրենց համաձայնության ինքնասպանության շարժառիթի մասին որևէ տեղեկություն չհայտնենք: Հաշվի առնելով Հասմիկ Բիշարյանի դիմումը, ես կարող եմ ասել, որ ինքնասպանությունը կատարվել է նեղ անձնական շարժառիթով: Թույլ տվեք չբացահայտել չակերտներ, քանի որ կա տուժողի իրավահաջորդի դիմում»,- ասել է Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը:


Քննչական կոմիտեի նախագահը նշել է, որ Գեորգի Կուտոյանի մահվան հանգամանքները պարզելու համար նշանակվել է շուրջ 10 փորձաքննություն, այս պահի դրությամբ հարցաքննվել է 90-ից ավելի վկա, պահանջվել են մուտքային և ելքային հեռախոսազանգերի փորձաքննությունները: Վարույթն իրականացնող մարմինն այս պահին քննարկում է միայն ինքնասպանության վարկածը:


Հունվարի 17-ին Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի իր բնակարանում հայտնաբերվել էր ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով: Ավելի ուշ ՔԿ-ն հայտնեց, որ սենյակում հայտնաբերվել են մի քանի տասնյակ պարկուճներ և գնդակներ, պատերին վնասվածքներ։ Սակայն հարևաններից և ոչ մեկը ոչինչ չի լսել:


Միաժամանակ տվյալներ են ստացվել այն մասին, որ 2019 թվականի դեկտեմբերի վերջերին Գ. Կուտոյանը միայնակ այցելել է նշված բնակարան, որտեղ, ալկոհոլ օգտագործելուց հետո, օրինական կարգով իրեն պատկանող Glock 34 տեսակի ատրճանակից 35 անկանոն կրակոց է արձակել հյուրասենյակի և խոհանոցի բաժանարար պատին: Հետագայում, Գ. Կուտոյանի խնդրանքով, վերջինիս կինը կրակված պարկուճները և հայտնաբերված գնդակները հավաքել և դրել է հյուրասենյակի՝ բազմոցի դիմաց գտնվող սեղանին: Քննությամբ տվյալներ են ստացվել նաև այն մասին, որ Գ. Կուտոյանը 2020 թվականի հունվարի 16-ին՝ ժամը 15:20-ի սահմաններում, հայրական տան մոտակայքից՝ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայից վարձակալած տաքսիով ուղևորվել է Պարույր Սևակի իրեն պատկանող բնակարան՝ նախապես ընտանիքի անդամներին տեղեկացնելով հիշյալ բնակարանում երկու- երեք օր հանգստանալու իր մտադրության մասին: 2020 թվականի հունվարի 17-ին Գ.Կուտոյանի հարազատները, չկարողանալով հեռախոսակապ հաստատել վերջինիս հետ, գնացել են նշված բնակարան, որտեղ Գ. Կուտոյանի կինը հյուրասենյակում՝ բազմոցի վրա, հայտնաբերել է նրա դին, որի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:


Գեորգի Կուտոյանը ծնվել է 1981թ. սեպտեմբերի 30-ին, Երևանում: 2011թ. ՀՀ նախագահի կարգադրությամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության նախագահի օգնական: 2011-2014թթ. զբաղեցրել է Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդին առընթեր հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիտորինգի հանձնաժողովի նախագահի պաշտոնը: 2016-2018թթ. եղել է ՀՀ կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության տնօրենը:


 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/59306

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online