Սերժ Սարգսյանը չցանկացավ «այս լուսավոր օրով» անդրադառնալ Փաշինյանի «հերյուրանքներին»

Մեր բանակի ձևավորման հենց առաջին օրերից որոշ մարդիկ, այդ թվում՝ նաև դրսի ուժերի թելադրանքով, փորձել են վարկաբեկել մեր բանակը, նսեմացնել մեր հաղթանակները, բայց դա նրանց չի հաջողվել: Այս մասին Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:


«Մեր բանակը նսեմացնել չի հաջողվել, որովհետև մեծ հաշվով մեր բանակը ձախողումներ չի ունեցել: Մեր բանակը մարտի դաշտում և ոչ մեկ անգամ ապացուցել է իր ունակությունը՝ պաշտպանելու Հայաստանի, հայ ժողովրդի և Արցախի անվտանգությունը», - ասաց նա:


Հանրապետության երրորդ նախագահն ընդգծեց՝ կարևոր է ամուր պահել հավատը բանակի նկատմամբ.


«Չպետք է թույլ տանք, որ մարդիկ ինչ-ինչ նպատակներով փորձեն վարկաբեկել մեր բանակը: Սա անթույլատրելի է»,- հավելեց նա:


Սերժ Սարգսյանը հրաժարվեց պատասխանել վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեղադրանքին, թե ինքը մտադրություն ուներ հանձներ 7 շրջանները: Սերժ Սարգսյանը միայն արձագանքեց. «Ուզում եք, որպեսզի ես այս լուսավոր օրը անդրադառնամ ինչ-որ հերյուրանքների՞»: Այնուհետ երրորդ նախագահը հեռացավ՝ չպատասխանելով այլ հարցերին:


VERELQ-ը հիշեցնում է, որ Կապանում կայացած ասուլիսի ժամանակ Փաշինյանն անդրադարձավ Սերժ Սարգսյանի՝ ԼՂ հակամարտության բանակցային գործընթացի մասով թողած ժառանգությանը: Նրա խոսքով, այդ բանակցությունների հիմքը մադրիդյան սկզբունքներն էին:


 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/59299