Թուրքիայի արեւելքում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով զոհվել է առնվազն 20 մարդ:
Anadolu գործակալության հաղորդմամբ, վիրավորների թիվը հասել է 1015-ի, ամենից շատ տուժածներ կան Մալաթիայում և Էլյազըղում:
Հիշեցնենք, 6,8 մագնիտուդով երկրաշարժը գրանցվել է հունվարի 24-ի երեկոյան, էպիկենտրոնը 10 կմ խորության վրա: Ստորգետնյա ցնցումները զգացվել են ոչ միայն երկրի տարբեր շրջաններում, այլև այլ՝ Իսրայելում, Իրաքում, Սիրիայում:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/59202