Վարչապետի որոշմամբ էկոնոմիկայի նախարարի տեղակալն ազատվել է պաշտոնից

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արտակ Քամալյանը հունվարի 31-ից կազատվի ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից:


Որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում:


Քամալյանը համակարգում էր գյուղատնտեսության ոլորտը: Քամալյանը նշանակվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում Արդյունաբերության եւ ագրոարդյունաբերական համալիրի հարցերով Կոլեգիայի անդամ-նախարար:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/59189