Պաշտպանը Հրայր Թովմասյանի տան խուզարկությունից տեսանյութ է հրապարակել

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի պաշտպան Ամրամ Մակինյանը Facebook-ի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ ի հիմնավորումն, որ ՀՔԾ քննիչը թույլ չի տվել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի փաստաբաններին ծանոթանալ խուզարկություն կատարելու մասին դատարանի որոշմանը։


Տեսանյութում երևում է, թե ինչպես է պաշտպան Միհրան Պողոսյանը միջնորդություն է ներկայացնում՝ Հրայր Թովմասյանի բնակարանը խուզարկելու մասին դատարանի որոշումը ցույց տալու վերաբերյալ, սակայն տեսանյութից երևում է, որ քննիչը չի տրամադրում դատարանի որոշումը։



Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/59180