«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ մի քանի անգամ դիտել է ԱԺ-ում ԲՀԿ-ականների և պատգամավոր Արման Բաբաջանյանի մասնակցությամբ տեղի ունեցած ընդհարումը և պետական շահի, որևէ անհատի կամ կուսակցության դեմ վիրավորական բան չի տեսել:
Լրագրողների հետ զրույցում մեկնաբանելով կատարվածը նա հայտարարեց, որ «այդպիսի որևէ բան այնտեղ չկա»։ Իսկ կատարվածը նա որակեց սադրանք.
«Դա սադրանք էր, որի ժամանակ առաջացավ պոռթկում երկու կողմից էլ: Մարդիկ ռոբոտ չեն, մարդ են, տեսնելով սադրանքը՝ պոռթկում տեղի ունեցավ»,-ասաց Գագիկ Ծառուկյանը: Նա նաև հավելեց, որ, իհարկե, նման երևույթները խորհրդարանում հաճելի ու ցանկալի չեն, և պետք է այնպես անեն, որ զերծ մնան դրանցից:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/59151