Եկատերինբուրգ-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռը հետ է վերադարձել օդանավակայան՝ շասսիի անսարքության պատճառով: ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ, ոչ ոք չի տուժել:
Չվերթն իրականացնող Airbus A320-ը ուրբաթ օրը, տեղական ժամանակով 07.35-ին (Մոսկվայի ժամանակով՝ 05.35) դուրս է եկել Կոլցովո օդանավակայանից, սակայն մոտ մեկ ժամ անց սստիպված է եղել վերադառնալ: Նշվում է, որ ինքնաթիռում եղել է 65 ուղևոր և անձնակազմի վեց անդամ:
ՌԴ Քննչական վարչությունը փաստի վերաբերյալ ստուգում է սկսել՝ պարզելու պատճառներն ու հանգամանքները:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/59130