Հունվարի 24-ին, ժամը 08:28-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նշխարք համայնքից 13 կմ արևելք ընկած հատվածում գտնվող արշավախմբին (բաղկացած է Ռուսաստանի Դաշնության 6 քաղաքացուց, որոնցից մեկի ինքնազգացողությունը վատացել է) անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ (թրթուրավոր ամենագնացով):
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/59129