ԱՄՆ-ը Սոլեյմանիին վերացնելու համար օգտագործել է Քուվեյթի ռազմակայանը

ԱՄՆ-ի զինված ուժերը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ալ Ղուդս» հատուկ ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սոլեյմանիին վերացնելու համար օգտագործել են անօդաչուներ, որոնք օդ են բարձրացել Քուվեյթի ռազմակայանից: Այդ մասին հայտարարել է ԻՀՊԿ-ի օդատիեզերական ուժերի հրամանատար գեներալ Ամիր Ալի Հաջիզադեն:


«Սոլեյմանիին սպանելու համար ամերիկացիները տարածաշրջանում օդ են բարձրացրել MQ-9 անօդաչուներ, եւ դրանց մեծ մասը թռել է «Քուվեյթի «Ալի աս Սալյամ» բազայից»,-նշել է նա:


«Ընդամենը գործողությանը ներգրավվել էր առնվազն չորս ռազմակայան»,-հավելել է նա:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/59128