Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինի հրամանագրով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը պարգևատրվել է Ստոլիպինի I աստիճանի մեդալով:
«Եվրասիական տնտեսական միության զարգացման և ամրապնդման գործում արժանիքների համար Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանին պարգևատրել Ստոլիպինի I-ին աստիճանի մեդալով», - ասվում է փաստաթղթում, որը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում:
Նշենք, որ Ստոլիպինի մեդալը Ռուսաստանի Դաշնության Կառավարության մրցանակ է, որը սահմանվել է ի պատիվ Ռուսական կայսրության նախարարների խորհրդի նախագահ Պյոտր Արկադիի Ստոլիպինի: Դրանով խրախուսվում է վաստակը երկրի սոցիալ-տնտեսական ռազմավարական խնդիրների լուծման գործում:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/59105