Բռնության որեւէ դրսեւորում, որեւէ պատճառով կամ հիմնավորմամբ՝ անընդունելի է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ո՛չ բռնությանը: Հայաստանն առանց բռնության»,- նշել է նա:
Հիշեցնենք, այսօր ցերեկը Էրեբունի Պլազա բիսնես կենտրոնում կրակոցներ են հնչել: Կրակ արձակած տղամարդը դեռ վնասազերծված չի: Ըստ VERELQ-ի տեղեկությունների՝ նա բանակցող է պահանջել:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/59090