Ադրբեջանում ընտրությունները տեղի են ունենում մեկ քաղաքական ուժի առավելության պայմաններում

Ժողովրդավարական նախաձեռնությունների ինստիտուտը հրապարակել է Ադրբեջանում փետրվարի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ միջանկյալ մոնիթորինգային զեկույցը:


Նշվում է, որ ընտրությունների քաղաքական կոնտեքստը չի փոխվել: Ընտրությունները տեղի են ունենում մեկ քաղաքական ուժի ճնշող առավելության պայմաններում: Գոյություն չունի երկխոսություն ընդդիմության հետ:


Ըստ զեկույցի, չկան դրական փոփոխություններ մեդիաոլորտում:


Ժողովրդավարական նախաձեռնությունների ինստիտուտը կոչ է անում ստեղծել պայմաններ ազատ և արդար ընտրությունների անցկացման համար:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/59081