2020-ին կկոնսերվացվեն Շուշիի բերդի երեք աշտարակները: Այս մասին հայտնում է Արցախի մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունը:
Նշվում է, որ մասնավոր հատվածի կամ բարեգործական հիմնադրամների աջակցությամբ և ֆինանսավորմամբ վերականգնման փուլում են գտնվում հետևյալ հուշարձանները՝ Շուշիի «Գոհար Աղա» մզկիթ, Հադրութի շրջանի Ծակուռի գյուղի «Ծաղկավանք» եկեղեցի, Մարտակերտի շրջանի Երիցմանկանց վանք, Մարտունու շրջանի Ամարասի վանքի պարսպապատերի վերականգնում:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/59066