Վարչապետը խոսեց ժողովրդավարության և կոռուպցիայի ընկալման համաթվերում ՀՀ առաջընթացի մասին

Կառավարության հունվարի 23-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Թրանսփարենսի ինթերնեշնլի հրապարակած Կոռուպցիայի ընկալման համաթիվ (ԿԸՀ) 2019-ին, համաձայն որի՝ Հայաստանն առաջին անգամ թռիչքային առաջընթաց է գրանցել:


Նա խոսեց նաև The Economist-ի հրապարակած «Ժողովրդավարության համաթիվ 2019» զեկույցի մասին, որում Հայաստանը շարունակել է առաջընթաց գրանցել ժողովրդավարության ոլորտում։ 2019թ. արդյունքներով Հայաստանը ստացել է 5,54 միավոր՝ նախորդ 4,79 միավորի համեմատ և 17 հորիզոնականով բարելավել է իր դիրքերը՝ 103-րդ հորիզոնականից բարձրանալով 86-րդ տեղ։


Ամենաժողովրդավար պետությունը


«Միջազգային ժողովրդավարության ինդեքս-2019» զեկույցի համաձայն Հայաստանը շարունակել է առաջընթաց գրանցել ժողովրդավարության ոլորտում, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով՝ 2019-ի արդյունքներով Հայաստանը ստացել է 5.54 միավոր նախորդ 4.79 միավորի փոխարեն եւ 17 հորիզոնականով բարելավել է իր դիրքերը՝ նախորդ 103-րդ տեղի փոխարեն 167 երկրների շարքում զբաղեցնելով 86-րդ հորիզոնականը:


«Այսպիսով կարող ենք արձանագրել, որ միջազգային ինդեքսների համաձայն Հայաստանը համարվում է տարածաշրջանի ամենաժողովրդավարական պետությունը: Ընդ որում տարածաշրջան ասելով նկատի ունենք ոչ միայն փոքր, այլ նաեւ մեծ իմաստով»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ զեկույցում արձանագրվել է՝ չնայած առաջընթացին, Հայաստանը շարունակում է համարվել այսպես ասած, հիբրիդային ռեժիմ ունեցող երկիր:


Նա նշեց, որ սա նույնպես կապվում է դատական համակարգում առկա խնդիրների հետ եւ այդ բարեփոխումների ճակատագրից է կախված, թե Հայաստանը երկու ոլորտներում էլ միջին երկրների սանդղակը երբ կհաղթահարի եւ կհայտնվի առաջատար երկրների ցանկում: «Մենք պետք է 2020 թվականին հակակոռուպցիոն ոլորտում,, կենտրոնանանք, որ վերջնականապես ճեղքենք այն սահմանը, ինչը մեզ պահում է միջին երկրների շարքում: Սա մեզ չի բավարարում»,- ասաց վարչապետը:


Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն էլ ասաց, թե այդ ինդեքում երբեք Հայաստանն այդպիսի հորիզոնականում չի եղել. «Հայաստանում ամենաբարձր արդյունքը եղել է 2014 թվականին, երբ միավորը եղել է 37: Այսինքն երբեք Հայաստանը 42 միավոր չի ունեցել: Հակակոռուպցիոն գործողությունների ծրագրով նախատեսել ենք, որ 2023 թվականին 55 միավոր է լինելու: Այս զեկույցը ցույց է տալիս, որ դա ավելի քան իրատեսական է: Որոշ շրջանակների կողմից նշվում է, որ թափանցիկության ապահովումը կարող է ազել ներդրումների վրա, կայունության վրա, մինչդեռ հենց այս ցուցանիշները գալիս են ապացուցելու, որ մեր գործողությունները նպաստելու են կայունությանը եւ ներդրումների համար բարենպաստ միջավայր են ապահովելու»,- ասաց նախարարը:


Վարչապետն ի պատասխան ասաց, որ 2019-ի արդյունքները ցույց տվեցին՝ տնտեսությունը ոչ միայն չի վախենում մեր բարեփոխումներից, այլեւ հակառակը, բարեփոխումներից ոգեւորված շատ մեծ տեմպերով ակտիվություն է ցուցաբերում:


Կոռուպցիայի ընկալման մասին


Կուռուպցիայի ընկալման համաթվով ԱՊՀ երկրների մեջ ամենամեծ առաջընթացը գրանցել է Հայաստանը՝ անցյալ տարվա 35 միավորի փոխարեն հավաքելով 42 միավոր 100 առավելագույնից եւ զբաղեցրել է 77-րդ հորիզոնականը՝ նախորդ 105-րդ հորիզոնականի փոխարեն, ասաց Նիկոլ Փաշինյանը:


«Թրանսփարենսի ինթերնեշնլ» միջազգային կազմակերպությունը հրապարակել է իր «Կոռուպցիայի ինդեքս 2019» ամենամյա զեկույցը՝ պետական սեկտորում կոռուպցիայի վերաբերյալ. զեկույցում ներառված է 180 երկիր, ԱՊՀ երկրների մեջ ամենամեծ առաջընթացը գրանցել է Հայաստանը՝ անցյալ տարվա 35 միավորի փոխարեն հավաքելով 42 միավոր 100 առավելագույնից եւ զբաղեցրել է 77-րդ հորիզոնականը՝ նախորդ 105-րդ հորիզոնականի փոխարեն:


«Այսինքն մենք 28 կետով առաջընթաց ենք գրանցել: Զեկույցում նշվել է, որ հեղափոխությունից եւ նոր կառավարության ձեւավորումից հետո Հայաստանը խոստումնալից հեռանկարներ ունի հակակոռուպցիոն բարեփոխումներ իրականացնելու ոլորտում եւ չնայած նշված զարգացումներին, ոչ թափանցիկ հասարակական երեւույթները խանգարում են կոռուպցիայի արմատական վերացմանը:


Շեշտվել է, որ ժամանակ եւ ռեսուրսներ կպահանջվեն կոռուպցիայի վերացման համար, իսկ հասարակությունը պետք է ավելի մեծ վստահություն ունենա դատական համակարգի եւ իրավապահ մարմինների աշխատանքի հանդեպ»,-ընդգծեց վարչապետը:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/59064

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel