Ադրբեջանի հետ բանակցում ենք մեր դիրքորոշումների շրջանակներում. ԱԳՆ

Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններն անհրաժեշտություն է համարում և դրանցից խուսափելու նպատակ չունի: Այս մասին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով Ադրբեջանում սպասվող քաղաքական փոփոխությունների վերաբերյալ հարցին:


«Մենք բանակցում ենք Ադրբեջանի հետ և բանակցում ենք մեր դիրքորոշումների շրջանակներում՝ անկախ նրանից, թե ով է ադրբեջանական կողմում: Այդ առումով, իհարկե, ընտրությունները հանգամանք են, որը մենք նկատի ենք առնում, բայց նաև շեշտում ենք, որ բանակցություններն անհրաժեշտ գործընթաց են և մենք բանակցություններից խուսափելու որևէ նպատակ չունենք»,- ասաց Մնացականյանը:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/59026