Մամուլ. Կառավարման համակարգը չի փոխվի. Նիկոլ Փաշինյանը կո՞ղմ է

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը հունվարի 20-ին հարցում էր ուղարկել ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությանը՝ հասկանալու համար, թե ինչպիսի դիրքորոշում ունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայ Ազգային Կոնգրեսի առաջարկի շուրջ, այն է՝ վերադառնալ կիսանախագահական կառավարման մոդելի: Եվ խնդրել էինք նաեւ մատնանշել, թե որոնք են, ըստ վարչապետի, սահմանադրական փոփոխությունների շուրջ գլխավոր քայլերը: Հարցման հաջորդ օրը՝ հունվարի 21-ին, վարչության պետի պաշտոնակատար Արմեն Խաչատրյանի կողմից բառացի այսպիսի պատասխան ստացանք. «Ի պատասխան Ձեր հարցման՝ հայտնում ենք, որ 2020 թվականի հունվարի 25-ին նախատեսվող մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կպատասխանի բոլոր հարցերին, այդ թվում՝ Ձեր կողմից նշված հարցերին»: Բայց ուշագրավն այն է, որ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը տեղի է ունենալու Կապան քաղաքում, եւ լրատվամիջոցների ներկայացուցիչների համար այնտեղ հասնելու ոչ մի պայման ապահովված չէ: Այս անգամ իշխանությունները որոշել են լրագրողների տեղափոխման, կեցության հարցերը չվեցնել իրենց վրա, այլ թողնել լրատվամիջոցների հոգածությանը: Սա նշանակում է, որ շատ քիչ թվով լրագրողներ կմասնակցեն այդ ասուլիսին, քանի որ Հայաստանում գործող լրատվամիջոցների համար հեշտ չէ սեփական միջոցներով հասնել Կապան, այնտեղ հյուրանոց վարձակալել, մասնակցել ասուլիսին, վերադառնալ»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Իշխանությունների նախաձեռնած սահմանադրական փոփոխություններով կառավարման համակարգի փոփոխություն տեղի չի ունենա, և Հայաստանը կշարունակի մնալ խորհրդարանական կառավարմամբ երկիր: Սակայն փոփոխությունների արդյունքում որոշ չափով կավելացվեն նախագահի լիազորությունները, որովհետև դրանք այս պահին այն աստիճան սահմանափակ և արարողակարգային են, որ ոչ մի կերպ չեն համընկնում պետության գլխի կարգավիճակի հետ»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային հակակոռուպցիոն խորհուրդը պատրաստվում է դիմել ԱԺ՝ իշխանական 2 պատգամավորի հրապարակային պահվածքի հարցով ստեղծել էթիկայի հանձնաժողով։ Խոսքն Ալեն Սիմոնյանի եւ Ռուստամ Բաքոյանի մասին է։ Բաքոյանը նախօրեին Արարատի մարզում մսավաճառների հետ քննարկմանը «Հանրային վերահսկողության կենտրոն» ՀԿ նախագահ Բաբկեն Հարությունյանին անվանել էր պրովոկատոր եւ արգելել հարց տալ, իսկ Ալեն Սիմոնյանը վիրավորել է ֆեյսբուքյան օգտատեր Նանե Արզումանյանին․ իր էջում Սերժ Սարգսյանի մասին ստատուսի տակ իր համակիրներին խորհուրդ է տվել «շան տեղ չդնել» Արզումանյանին»:


«Փաստ» թերթը գրում է․ «Փաստ» թերթն իր նախորդ հրապարակումներում քանիցս անդրադարձել է իշխանությունների կողմից ընդդիմության նկատմամբ կիրառվող քաղաքականությանը։ Օրինակները բազմաթիվ են, երբ իշխանական պատգամավորներն ԱԺ ամբիոնից արհամարհական կամ վիրավորական արտահայտություններ են հնչեցնում ընդդիմադիր հատվածի նկատմամբ, կամ հաճախ ներկայացված օրենսդրական նախաձեռնությունները «բլոկում» են՝ հետագայում ներկայացնելով որպես իրենց կամ կառավարության կողմից արված նախաձեռնություն։ Այս վարքագիծը դրսեւորվում է նաեւ հայտարարությունների եւ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, երբ «քայլողները» հստակ ցուցումով արհեստական ակտիվություն են դրսեւորում: Ամեն ջանք գործադրվում է հասարակության աչքին ակտիվ, «աշխատող» թիմի տպավորություն ստեղծելու համար՝ միեւնույն ժամանակ ապահովելով վարչապետի ու կառավարության անդամների համար կանխավ պատրաստված հարցերի ներկայացումը:Սա նաեւ թույլ է տալիս ընդդիմությանը մաքսիմալ քիչ հնարավորություն թողնել ելույթ ունենալու եւ հարցեր տալու համար: «Փաստ» թերթի տեղեկություններով, նախօրեին կառավարությունում բավականին ուշ ժամի հանդիպում է տեղի ունեցել, որին մասնակցել են իշխանական խմբակցության ներկայացուցիչներ։ Թերթի աղբյուրի փոխանցմամբ, հանդիպմանը ներկա են եղել Լիլիթ Մակունցը, Արարատ Միրզոյանն ու Ալեն Սիմոնյանը։ Հանդիպման բուն նպատակը երեկվա ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ իշխանական խմբակցության ակտիվության ապահովումն է եղել, որպեսզի ընդհանուր օրակարգերում եղած թեմաների հետ կապված հիմնական ասելիքը ապահովեն հենց իմքայլականները»:


«Փաստ» թերթը գրում է․ «Օրերս հայտնի դարձավ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է մասնակցել Դավոսում տեղի ունեցող ամենամյա տնտեսական համաժողովին: Դավոս է մեկնել նախագահ Արմեն Սարգսյանը։ Հայաստանը Դավոսի ֆորումին առաջին անգամ մասնակցել է 2000-ին, հայկական պատվիրակությունը ղեկավարում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որը մի շարք կարեւոր հանդիպումներ է ունեցել տարբեր երկրների ղեկավարների հետ: Դավոսում հայկական պատվիրակության հաջորդ ներկայությունը 2009-ին էր՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Սարգսյանը Դավոսում հանդիպել էր Վլադիմիր Պուտինի, Էրդողանի եւ այլ երկրների ղեկավարների ու խոշորագույն կազմակերպությունների սեփականատերերի հետ։ 2018-ին Դավոս էր մեկնել վարչապետ Կարեն Կարապետյանը, որը նույնպես բավականին հագեցած օրակարգ ուներ։ 2019 թվականին համաժողովին մասնակցեց Նիկոլ Փաշինյանը: Մեր տեղեկություններով, Փաշինյանն այս տարի չի մեկնել Դավոս, քանի որ համապատասխան մակարդակի հանդիպումների շարք չեն կարողացել նախապատրաստել, ինչպես նաեւ ելույթի համար հարթակ չեն կարողացել ապահովել։ Թերթի աղբյուրը նաեւ տեսակետ է հայտնել, որ Փաշինյանը ներքին անհանգստություն ունի՝ կապված երկրում տիրող ընդհանուր լարված մթնոլորտի հետ»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանի գլխավորած Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը հունվարի 30-ին նախատեսում է դռնփակ նիստ հրավիրել: Ըստ մեր տեղեկությունների՝ հանձնաժողովի անդամները՝ Հայրապետյանի գլխավորությամբ, խորհրդարան են հրավիրել ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Արմեն Գրիգորյանին, սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին և Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչներին, որպեսզի հասկանան, թե ինչ լուծում կարող են տալ, եթե ՀՀ-ում սիրիահայերի մեծ հոսք սկսվի: Հիշեցնենք, որ այս օրերին լայնամասշտաբ բողոքի ակցիաներ են ընթանում Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում, երկրի տարբեր քաղաքներից բազմաթիվ մարդիկ են եկել՝ միանալով ցուցարարներին: Ու հայրենի իշխանությունները ցանկանում են փակ նիստում քննարկել իրենց անելիքները: Հիշեցնենք, որ դեռևս 2015 թվականին, երբ Սիրիայում կրկին իրավիճակը սրվել էր, Հայաստան ժամանեցին մոտ 2800 սիրիահայ, որի մասին բազմիցս հայտարարել էր ՀՀ սփյուռքի նախկին հանրապետական նախարար Հրանուշ Հակոբյանը»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը՝ ի դեմս արդարադատության նախարարության, ցանկանում է գնալ աննախադեպ քայլի՝ առաջարկելով փոփոխություն կատարել Քրեական օրենսգրքի 346-րդ հոդվածում, որը վերաբերում է անձնական երաշխավորի կողմից իր ստանձնած պարտավորությունները չարամտորեն չկատարելուն, որի հետեւանքով կասկածյալը կամ մեղադրյալը խուսափել է քննությունից կամ դատից: Այդ արարքը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով: ԱՆ-ն առաջարկում է հոդվածից հանել «չարամտորեն» բառը՝ ըստ էության վերացնելով անձնական երաշխավորության ինստիտուտը ընդհանրապես: Աշխարհի բազմաթիվ երկրներում նման արարքի համար նախատեսվում է ընդամենը տուգանք, բայց ոչ քրեական պատասխանատվություն: Մեր տեղեկություններով՝ սա արվում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության կոնկրետ պատգամավորի պատժելու համար, ում անձնական երաշխավորությամբ ազատված ազգականը հեռացել է երկրից»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Ո՞ր քաղաքական ուժերն են համագործակցում գործող իշխանությունների հետ։ Անզեն աչքով երևում է, որ համագործակցողների քանակն անշեղորեն կրճատվում է։ Անգամ այն գործիչներն ու կուսակցությունները, որոնք ողջունել են հեղափոխությունը, ապա մեկուկես տարի աջակցել ու հավանություն տվել իշխանական բոլոր քայլերին, այսօր կա՛մ լռում են, կա՛մ հեռացել են նրանից և չեն թաքցնում իրենց դժգոհությունը։ ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն, ԼՀԿ-ն նախկին ռևերանսները վաղուց դրել են մի կողմ և բացահայտորեն հակադրվում են իշխող ուժին։ Գլխավոր գործընկեր և 18-ին հօգուտ «Քաղպայմանագրի» ընտրություններին մասնակցելուց հրաժարված ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը վաղուց չի խոսել, իսկ սահմանադրական փոփոխությունների՝ ՀԱԿ-ի վերջերս արված առաջարկն իշխանությունների կողմից մերժվելուց հետո անջրպետը, հաստատ, ավելի է խորանալու։ Երեկ հայտարարությամբ հանդես եկավ «Ժառանգություն» կուսակցությունը, որը ևս այս ընթացքում համագործակցում էր իշխանությունների հետ։ Հայտարարության մեջ նշել են, որ իշխանության բոլոր թևերում՝ դատական, օրենսդիր և գործադիր, խորանում է կառավարման ճգնաժամը, իսկ «սխալների և դրանց ուղղման թիվ մեկ պատասխանատուն վարչապետն է՝ Նիկոլ Փաշինյանը», ով պետք է նախաձեռնի դատական, օրենսդիր և գործադիր մարմինների աշխատանքը բարենորոգելու քայլեր: «Ժառանգությունն» անգամ հուշում է քայլերը․ «Կլինի դա ազգային համաձայնության կառավարության կազմումը, ուժային կառույցների բարենորոգումը, դատական համակարգի վերբեռնումը, թե արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախապատրաստումը», հանրությունը և քաղաքական-հասարակական ուժերը սպասում են «վճռական քայլին»: Իրոք, երկրում ճգնաժամը խորանում է, և դա անգամ բարեկամաբար տրամադրված մարդիկ են նկատում»


«Հրապարակ» թերթը գրում է. «Ապրիլյան քննիչ հանձնաժողովը հունվարի վերջերին կամ եկող ամսվա սկզբին կհրավիրի այս տարվա իր առաջին նիստը։ Հիշեցնենք, որ հանձնաժողովի աշխատանքի ժամկետը եւս 6 ամսով երկարաձգվեց։ Մեր տեղեկություններով, քննարկում են պաշտպանության նախկին նախարար, ապրիլյան պատերազմի գլխավոր պատասխանատուներից Սեյրան Օհանյանին հանձնաժողով հրավիրելու հարցը։ «Դեռեւս ծանուցում չենք ուղարկել, բայց կուղարկենք»,- հայտնեց մեր աղբյուրը։ Հիշեցնենք, որ 2019-ի մայիսին ստեղծված հանձնաժողովի ղեկավարությունը պարբերաբար հայտարարում է Սերժ Սարգսյանին, Սեյրան Օհանյանին, Յուրի Խաչատուրովին եւ այլ նախկին բարձրաստիճանների հրավիրելու վճռականության մասին, բայց ցայսօր ոչ մեկին դեռեւս չի հրավիրել։ Հանձնաժողովում ԱԺ պաշտպանության մշտական հանձնաժողովի կազմն է ընդգրկված»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր հարցին ի պատասխան, թե երբ է տեղի ունենալու Վլադիմիր Պուտին-Նիկոլ Փաշինյան պաշտոնական հանդիպումը, կառավարության մեր աղբյուրն ասաց. «Ըստ ամենայնի՝ մարտի վերջ-ապրիլի սկիզբ ժամանակահատվածում»: Հիշենք, որ Նիկոլ Փաշինյանը ոչ մի անգամ պաշտոնական այց չի ունեցել ՌԴ, բոլոր հանդիպումները Պուտինի հետ եղել են ընթացակարգային: Տարեմուտին Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ «նախնական պայմանավորվածություն ունենք, որ 2020 թվականին ես պաշտոնական այց կկատարեմ Ռուսաստանի Դաշնություն, եւ ՌԴ նախագահը 2020թ. երկրորդ կեսին կամ 2021թ. առաջին կիսամյակում պաշտոնական այց կկատարի Հայաստան»: Հանդիպումը նախատեսվում է արցախյան նախագահական ընտրություններից հետո՞, փաստորեն։ «Կոնկրետ օր չկա նախանշված, հեռուն գնացող եզրակացությունների կարիք, կարծում եմ` նույնպես»: Հիշենք, որ Արցախի խորհրդարանական եւ նախագահական ընտրությունները տեղի կունենան մարտի վերջին, իսկ ապրիլի սկզբին արդեն պարզ կլինի ուժերի դասավորությունը Ղարաբաղում»:


«Հրապարակ» թերթը գրում է. «ԲՀԿ-«Իմ քայլը» մարտերը, մեր տեղեկություններով, դադարեցվել են «վերեւից»․ Նիկոլ Փաշինյանն ասել է` «ատստավիծ»: Ի դեպ, մենամարտի օրը Գագիկ Ծառուկյանը Հայաստանում չի եղել՝ մեկնել էր Մոսկվա` մասնակցելու Սամվել Կարապետյանի տիկնոջ` Էթերիի 50-ամյա հոբելյանին եւ 2 թոռների ծննդյան արարողությանը, որին մասնակցել է ռուսական բոմոնդը, այդ թվում՝ ՌԴ նոր վարչապետի ընկեր Արթուր Ջանիբեկյանը, Կարապետյանի հայաստանյան բոլոր սանիկները` Արգամ Աբրահամյանից մինչեւ Սամվել Ալեքսանյան, իսկ սանահեր Լֆիկը պարահրապարակից դուրս չի եկել: Ի դեպ, նրա բիզնեսմեն կինն իր հետ Մոսկվա է տարած եղել նաեւ վարսահարդարին` Անի Ավդալյանին։ «Տուսովկան» հումորներ է արել, թե, «փաստորեն, նոր թրենդի մեջ եք՝ վարսահարդարին հետներդ պտտում եք»: Երեկ Շողերինա Ալեքսանյանն իր ինստագրամյան էջում նկար էր տեղադրել` հոբելյարի հետ»:


«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Երևանի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնի նկատմամբ հավակնություններ ունի համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը: Ռեկտորի ընտրությունները պետք է տեղի ունենան մարտին, իսկ թեկնածուների առաջադրման համար առաջիկայում տեղի կունենա հոգաբարձուների խորհրդի նիստ, որն էլ կտա նախընտրական շրջանի մեկնարկը: Նկատի ունենալով, որ Ղազինյանի որդին՝ Արթուր Ղազինյանը, ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի մերձավոր շրջապատի ներկայացուցիչ է, քիչ հավանական է, որ Գագիկ Ղազինյանը կարողանա իրականացնել իր վաղեմի երազանքը»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Վերջին շրջանում շատ համեմատություններ են արվում Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական ցուցանիշների միջև: Ըստ Credit Suisse-ի՝ 2019թ. Ադրբեջանի բնակչության համախառն հարստությունը կազմել է 83 մլրդ դոլար, մեկ շնչի հաշվով 11 հազար 850 դոլար, իսկ Հայաստանի բնակչության համախառն հարստությունը գնահատվում է 42 մլրդ դոլար կամ մեկ շնչի հաշվով՝ 19 հազար 517 դոլար»:


«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «ՀՀ կառավարության 2011 թ. մարտի 24-ով թվագրված մի որոշում կա, որ վերաբերում է պետական կառավարչական հիմնարկներին ամրացված` բնակելի տարածքների նվիրատվության կարգին: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեն դեռ 2018 թ. առաջին եռամսյակում այս որոշումում լրացումների ու փոփոխությունների առաջարկ էր ներկայացրել, որում նվիրատվության ենթակա բնակելի տարածքների ցանկը բաղկացած էր 214 բնակելի տարածքից: Կառավարությանը ենթակա կադաստրի կոմիտեի տեղեկությունների հիմամբ նվիրատվությամբ տրամադրվող բնակելի տարածքների ցանկում ընդգրկվեց, սակայն, 106 բնակելի տարածք, որոնց վերաբերյալ կառավարությունը որոշում ընդունեց 2019 թ. հուլիսին: 8 բնակելի տարածքների բնակիչներին մերժում ուղարկվեց, իսկ 100 բնակելի տարածքի նվիրատվության գործընթացին ժամանակավորապես ընթացք չտրվեց` հաշվի առնելով, որ Կադաստրի կոմիտեի կողմից հնարավոր չէր եղել իրականացնել բնակելի տարածքների բնակիչների նույնականացման աշխատանքները: Հետո այս 100-ի գործն էլ ընթացք ստացավ, բայց մնացին 56-ը: 56 բնակելի տարածք, որոնք կնվիրաբերվեն…»:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/59019

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel