Պուտինը նպատակահարմար չի համարել ՌԴ-ի անցումը կառավարման խորհրդարանական ձեւին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ նպատակահարմար չի համարում Ռուսաստանի անցումը կառավարման խորհրդարանական ձեւին:


«Հնարավոր է արդյոք դրա կիրառումը մեզանում: Տեսականորեն հնարավոր է: Նպատակահարմա՞ր է, թե ոչ: Յուրաքանչյուրն իր կարծիքն ունի դրա վերաբերյալ: Ես կարծում եմ՝ ոչ»,-ասել է Պուտինը:


Ըստ նրա, Ռուսաստանն իր հսկայական տարածքով, մեծ թվով ազգերով, ժողովուրդներով, ազգություններով, կարիք ունի ամուր նախագահական իշխանության:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/58983