2019-ին պետական պատվերի շրջանակներում ընդգրկված չարորակ նորագոյացությունների վիրահատական բուժման ծրագրով կատարվել է 4.428 վիրահատություն՝ 2018-ի 979-ի փոխարեն: Այս թվերը հայտնում է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Նրա խոսքով, աճը կազմել է 352.3% (ավելի քան 4.5 անգամ)
«Ուռուցքաբանությունը ինքին` սկսած կանխարգելումից, վերջացրած բուժումով մեր առաջնահերթություններից մեկն է:
Մոտ ապագայում կհայտարարենք կրծքագեղձի քաղցկեղի թիրախային թերապիայի մի կարևոր դեղամիջոցով բուժման ազգային ծրագրի, կրծքագեղձի քաղցկեղի սկրինինգային ծրագրի, ինչպես նաև ստացիոնար պալիատիվ (ամոքիչ) օգնության ծրագրի մեկնարկների մասին»,- գրել է նախարարը Facebook-ի իր էջում:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/58977