Լիբանանում առաջին անգամ հայուհին նախարար է նշանակվել

Լիբանանի ժամանակակից պատմության մեջ առաջին անգամ Լիբանանի կառավարության կազմում հայուհին նախարար է նշանակվել: Վարդինե Օհանյանը նշանակվել է Երիտասարդության և սպորտի հարցերով նախարար, նա առաջադրվել է ՀՅ Դաշնակցության կողմից։ 


Նախքան այս բարձր պաշտոնին նշանակվելը, Օհանյանը զբաղեցնում էր «Զվարթնոցե հատուկ կարիքների կենտրոնի» տնօրենի պաշտոնը:


2019 թվականի հոկտեմբերի 29-ից հետո քաղաքական և տնտեսական ճգնաժամը հաղթահարելով, Լիբանանի նախագահ Միշել Աունը վերջապես հաստատել է կառավարության նոր կազմը: 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/58951